Գավառի պետական համալսարանի գրադարանավարուհի Ալվարդ Թոռչյանի նախաձեռնությամբ կայացավ «Ճանաչենք ԳՊՀ շնորհալիներին» խորագիրը կրող ցերեկույթը։
Միջոցառմանը մասնակից շնորհալի ուսանողները ներկայացրին իրենց ստեղծագործությունները՝ պատմելով ոգեշնչման աղբյուրների մասին։
Հնչեցին ուսանողների հեղինակած բանաստեղծություններ, ներկայացվեցին գեղեցիկ երաժշտական և պարային կատարումներ, ցուցադրվեցին ձեռարվեստի բազմաբնույթ աշխատանքներ՝ կտավներ, հուլունքագործություն, ասեղնագործություն, նկարչություն, ձեռարվեստի այլ աշխատանքներ։
Իր հեղինակած հեքիաթը ներկայացրեց դասախոս Լալա Մկրտչյանը։
Միջոցառմանը ներկա էին բուհի պրոֆեսորադասախոսական ու վարչական անձնակազմի ներկայացուցիչներ և ուսանողներ։