ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՄՐՑՈՒՅԹ՝ 2025-2026 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, սիրելի՛ դիմորդներ, տեղեկացնում ենք, որ Հայ Կրթական Հիմնարկությունը (ՀԿՀ) հայտարարում է կրթաթոշակի մրցույթ՝ 2025-2026 ուսումնական տարվա համար։ Կրթաթոշակները տրամադրվելու են տարեկան ուսման վարձավճարի 90%-ի չափով (ՀԿՀ-ի կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720․000 ՀՀ դրամը)՝ խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և, միաժամանակ, նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով.

https://aef.am/university/

Մրցույթին կարող են մասնակցել 2025թ․ սեպտեմբերից վճարովի հիմունքներով ԳՊՀ 1-ին կուրսում սովորող (դիմելու պահին դեռևս դպրոցում սովորող դիմորդներ) և բարձր կուրսերի ուսանողներ, ինչպես նաև մագիստրանտներ: Մրցույթը նախատեսված է ՀՀ քաղաքացիների, սիրիահայ և լիբանանահայ ուսանողների, ինչպես նաև Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողների համար, որոնց ակադեմիական միջին նիշը՝ միջին որակական գնահատականն առնվազն  75 միավոր է։

Մրցույթն անցկացվում է ս․թ․ մարտի 10-ից  մայիսի 2-ը՝ ներառյալ։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի առցանց հայտը՝  https://apply.aef.am/

Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել ՀԿՀ էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեին՝ aef@aef.am, կամ զանգահարել (+374)-11 53 14 85 հեռախոսահամարով։

 

Հայ Կրթական Հիմնարկության կառավարման խորհուրդ

Աղբյուրը՝ Հայ Կրթական Հիմնարկության կայք

https://aef.am/

 

Հրապարակվել է 12.03.2025
Scroll to Top
Գավառի պետական համալսարան