ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ․ ՕԳՏՎԵՔ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱԼԼԱԴՈԼԻԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Գավառի պետական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի
շրջանակում Գավառի պետական համալսարանի և Իսպանիայի
Թագավորության Վալլադոլիդի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ դուք հնարավորություն ունեք 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում 5 ամիս ժամկետով ուսանելու Վալլադոլիդի համալսարանում:
Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը շահառու ուսանողներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Եվրոպական միության «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով
հետևյալ կայքէջ՝ https://erasmusplusuva.wordpress.com/ :
Ծրագրի դիմումներն ընդունվում են առցանց՝ հետևյալ հղումով․ UVAMOBPLUS2
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2025թ. ապրիլի 29-ն է։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ԳՊՀ արտաքին
կապերի եւ լրատվության բաժնին կամ զանգահարել 060-46-12-99
հեռախոսահամարով։
Մաղթում ենք հաջողություն։

Հրապարակվել է 26.03.2025
Scroll to Top
Գավառի պետական համալսարան