ԳՊՀ 28-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

2025 թ․ մայիսի 3-4-ին կայացած Գավառի պետական համալսարանի 28-րդ տարեկան գիտաժողովի առաջին բաժանմունքում ներկայացվեցին զեկուցումներ  փիլիսոփայական, աստվածաբանական, պատմական, մշակութաբանական գիտությունների վերաբերյալ։ Զեկուցումներով հանդես եկան ԳՊՀ հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Համլետ Ղաջոյանը, ամբիոնի դասախոսները՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալերի Թունյանը, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արսեն Հակոբյանը, ասիստենտ Ջուլիետա Մարգարյանը, ինչպես նաև մագիստրոսներ Լուսինե Պողոսյանը  և Ալլա Ստեփանյանը, ովքեր հանդես եկան ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Քանաքարա Հայրապետյանի հետ համահեղինակությամբ։ Զեկուցումներ ներկայացրին նաև ԳՊՀ կառավարման և ֆինանսների ամբիոնի դասախոս, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, տնտեսագիտության թեկնածու Արմեն Սահակյանը և ԳՊՀ բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնի դասախոս Լալա Մկրտչյանը։ Գիտաժողովին մասնակցեցին և զեկուցումներով հանդես եկան Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտության և միջազգային համագործակցության հարցերով դեկանի տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պողոսյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Սուսաննա Ադամյանը, Հայոց ազգագրության թանգարանի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Աշխունջ Պողոսյանը, Երևան քաղաքի պատմության թանգարանի նորագույն պատմության բաժնի վարիչ Մերի Ավետիսյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայցորդ Հայկ Էդիլյանը։ Զեկուցումները բազմաբնույթ էին, վերաբերվում էին հայոց պատմության հիմնահարցերին, Դավիթ Անհաղթի և Բերտրան Ռասելի փիլիսոփայական համակարգերին,  մշակութային արժեքների վերլուծությանը, գորգագործությանն ու խաչքարագործությանը։

Բաժանմունքի աշխատանքներն ընթացան ակտիվ հարցուպատասխանի և արդյունավետ քննարկումների մթնոլորտում։

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Scroll to Top
Գավառի պետական համալսարան