ՀՀ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները՝ «Թվային գրագիտություն» և «Ինֆորմատիկա» առարկաների ուսուցչուհի, ԳՊՀ համակարգչային ճարտարագիտության բաժնի շրջանավարտ Արմենուհի Վարդանյանի ղեկավարությամբ այցելեցին Գավառի պետական համալսարան:
Նախագծային աշխատանքի շրջանակում ԳՊՀ դասախոս Արթուր Միրիբյանը վարեց դաս՝ նվիրված ցանցային անվտանգության ապահովման միջոցներին: Դասի ընթացքում աշակերտները ծանոթացան համացանցում անձնական տվյալների պաշտպանության, գաղտնաբառերի ստեղծման և կիբերհանցագործություններից պաշտպանվելու հիմնական սկզբունքներին: Աշակերտները հանդիպեցին ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի հետ և զրուցեցին մասնագիտական կողմնորոշմանը, գիտելիքների ձեռքբերմանը և բարձր արժեքների ձևավորմանը վերաբերող հարցերի շուրջ:
Աշակերտներն այցելեցին նաև բուհի Վարշամ Ավետյանի անվան պատմագիտական թանգարան, որի ցուցանմուշները ներկայացրեց ԳՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Քանաքարա Հայրապետյանը:
Ինչպես նշեց ուսուցչուհի Արմենուհի Վարդանյանը, նման այցերը նպաստում են աշակերտների շրջանում մասնագիտական կրթության արժևորմանը և օգնում են ավելի գիտակցված մոտենալ մասնագիտության ընտրության կարևոր հարցին: