ԳԱՎԱՌԻ  ՊԵՏԱԿԱՆ  ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ  ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ  Է  2025-2026   ՈՒՍՏԱՐՎԱ   ՀԵՌԱԿԱ  ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ դիմորդներ, Գավառի պետական համալսարանը հայտարարում է  2025-2026 ուսումնական տարվա հեռակա ուսուցման ընդունելություն՝ բակալավրի կրթական ծրագրով: Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է դիմել ԳՊՀ ընդունող հանձնաժողովին՝ անձնական համար ստանալու նպատակով։ Հայտագրումը կատարվում է Գնահատման և թեստավորման կենտրոնի /ԳԹԿ/ «dimord.am» կայքի միջոցով՝  մինչև ս․ թ․ սեպտեմբերի 25-ը, ժամը՝ 18:00-ն:

Ընդունելության դիմում-հայտը ընդունելության ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չէ: Դիմորդը յուրաքանչյուր քննության համար 1500 ՀՀ դրամ փոխանցում է ԳԹԿ-ի հաշվեհամարին /900018003401/ ։

Ընդունելության քննությունների վճարից ազատվում են․

  1. 1-ին և2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև18 տարեկան հաշմանդամ երեխաները կամ ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (երեխաները),
  2. առանց ծնողական խնամքի մնացած մինչև23 տարեկան երեխաները:

Ընդունելության քննությունը դրական միավորով հանձնելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթից դուրս ընդունվում են ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ  2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ծնողները, ամուսինը (կինը), մինչև 27 տարեկան զավակները: Իսկ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և վերջին մեկ տարվա ընթացքում զորացրված դիմորդները՝ քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում բուհ են ընդունվում մրցույթից դուրս:

Հեռակա ուսուցման ընդունելության քննությունները կազմակերպում և անցկացնում է ԳԹԿ-ն: Քննություններն անցկացվելու են գրավոր, թեստերի միջոցով, ս․ թ․ հոկտեմբերի 20-ից 27-ը:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Գավառի պետական համալսարան՝ 060-46-12-43, 099-02-21-41 հեռախոսահամարներով, ինչպես նաև հարցերը հղել ԳՊՀ էլփոստի հասցեներով՝ info@gsu, infogsu@mail.ru։

Կից ներկայացնում ենք ԳՊՀ բակալավրիատի հեռակա ուսուցման մասնագիտությունները, քննական առարկաները, ուսման տարեկան վարձավճարները`

2025/2026 ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԵՌԱԿԱ ՈւՍՈւՑՄԱՆ ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ  ՄԱՍՆԱԳԻՏՈւԹՅՈւՆՆԵՐԸ, ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԸ

 

ԳՊՀ ընդունող հանձնաժողով

 

 

 

Scroll to Top
Գավառի պետական համալսարան