Շվեդիայի Ռաուլ Վալլենբերգի անվան ինստիտուտի նախաձեռնությամբ կայացավ «Ինչպես հիմնել և վարել իրավաբանական կլինիկա» թեմայով աշխատաժողով, ինչպես նաև համանուն գրքի շնորհանդես։
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեց իրավաբանական կլինիկայի հիմնադրման և արդյունավետ կառավարման լավագույն փորձը, քննարկվեցին իրավաբանական կրթության մեջ կլինիկական ուսուցման դերը, սովորողների պրակտիկ կարողությունների զարգացման ուղիները, արդի մարտահրավերներն ու լուծումները։
Աշխատաժողովին մասնակցեցին իրավաբանական կրթության ոլորտի ներկայացուցիչներ, կլինիկական կրթության մասնագետներ։ Գավառի պետական համալսարանից գրքի շնորհանդեսին և աշխատաժողովին մասնակցեց հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության ամբիոնի դասախոս Անի Ամիրյանը։