Գավառի ուսուցողական կենտրոնը «1000 ու մի հարց» խաղ-մրցույթի շրջանակում հյուրընկալեց Գավառի պետական համալսարանի որակի ապահովման բաժնի վարիչ, դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Քանաքարա Հայրապետյանին, ով սիրով պատասխանեց կենտրոնի սաների անմիջական հարցերին։ Տիկին Հայրապետյանի անկեղծ պատասխանները զուգակցվում էին հետաքրքիր ու բովանդակալից պատմություններով՝ ընդգծելով ազգային արժեքների պահպանման, մասնագիտության ճիշտ ընտրության և մարդկանց օգտակար լինելու, իմաստալից կյանքով ապրելու անհրաժեշտությունը։
Նշվեց որակյալ ուսումնառության, աշխատասիրության, ընթերցասիրության, ազնվության և բարեխղճության կարևորությունը՝ որպես գիտակից, նպատակասլաց, կարգապահ ու պատասխանատու անհատի կայացման գրավական։
Հանդիպման ավարտին լավագույն հարցի հեղինակներն արժանացան խրախուսական մրցանակների։