ՊԱՏՎՈԳՐԵՐ ՍՏԱՑԱՆ «CASEKEY 2025» ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԳՊՀ  ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

Գավառի պետական համալսարանի բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի ուսանողների «Բայազետ» թիմը հաջողությամբ մասնակցեց «CaseKey 2025» բիզնես խնդիրների լուծման միջազգային մրցույթին և հասավ եզրափակիչ փուլին:

«Բայազետ» թիմը «Արմենիան Քարդ» (ԱրՔա) ընկերության առաջարկած բիզնես խնդրի լուծման համար զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը՝ արժանանալով մրցույթի կազմակերպիչների և ժյուրիի բարձր գնահատականին։

Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը  շնորհավորեց և շնորհակալագրեր հանձնեց Կառավարման և ֆինանսների ամբիոնի վարիչ Սամվել Ամիրխանյանին՝ մրցույթի ողջ ընթացքում ուսանողների հետ լինելու և նրանց ոգեշնչելու համար, «Բայազետ» թիմի մարզիչներին՝  Վարդան Գարեյանին և Սամվել Մանուկյանին։

Պատվոգրերի արժանացան մրցույթին մասնակցած ԳՊՀ ուսանողներ Արմինե Սաֆոյանը, Օլյա Ավետիսյանը, Օֆելյա Մանուկյանը և Անահիտ Ասատրյանը։

ԳՊՀ ռեկտորատի անդամները շնորհավորեցին ԳՊՀ ուսանողներին և մարզիչներին՝ խրախուսելով նրանց մասնակցությունը նման մրցաշարերին:

 

Scroll to Top
Գավառի պետական համալսարան