ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ

Գավառի պետական համալսարանի կառավարման և ֆինանսների ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սահակյանը մասնակցեց Սանկտ Պետերբուրգի արդյունաբերական տեխնոլոգիաների և դիզայնի պետական համալսարանում կայացած գիտաժողովին, որը կազմակերպվել էր Սանկտ Պետերբուրգի կառավարության գիտության և բարձրագույն դպրոցի կոմիտեի, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության կոմիտեի աջակցությամբ։ Գիտաժողովին պրոֆեսոր Սահակյանը հանդես եկավ զեկուցմամբ՝ նվիրված երիտասարդությանը որպես հասարակության առաջմղիչ ուժի։ Իսկ Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանում պարոն Սահակյանը մասնակցեց վերապատրաստման դասընթացի՝ «Առաջնորդությունը որպես նորարարական կրթական էկոհամակարգի ձևավորման գործիք» թեմայով։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան