ԳՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՍԵՎԱՆԻ ԲԱԶՄԱԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ԵՎ ԳԱՎԱՌԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Ս. թ. ապրիլի 16-ին Գավառի պետական համալսարանը հյուրընկալեց Սևանի բազմագործառութային պետական քոլեջի ղեկավար կազմին, դասախոսների և ուսանողների, ինչպես նաև Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի ներկայացուցիչներին։ Հյուրերը հանդիպեցին ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանին, լսեցին Եվրոպական միության «Էրազմուս+» ակադեմիական միջազգային շարժունության ծրագրերով եվրոպական համալսարաններում սովորած ԳՊՀ ուսանողների հաշվետվությունները։ ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը բովանդակալից շնորհանդեսի միջոցով ներկայացրեց համալսարանի կողմից իրականացվող միջազգային ծրագրերը և արտասահմանյան բուհերի՝ Իտալիայի Հռոմի Սապիենզայի, Իսպանիայի Կորդոբայի, Պորտուգալիայի Մինհոյի, Ռումինիայի Տիմիշոարայի և այլ համալսարանների հետ համագործակցության ուղղությունները։ Զեկուցողը նշեց, որ ԳՊՀ միջազգային համագործակցության ընդլայնումը նպաստում է բուհի դասախոսների ինտեգրմանը միջազգային ակադեմիական հանրությանը, ստեղծում է հնարավորություններ ուսանողների մասնագիտական գիտելիքների հարստացման  համար։ Քոլեջի ուսանողները լսեցին օգտակար խորհուրդներ որակյալ մասնագիտական կրթության կարևորության մասին, ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

Հյուրերը եղան  ԳՊՀ՝ Վարշամ Ավետյանի անվան  պատմագիտական թանգարանում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Scroll to Top
Գավառի պետական համալսարան