ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԲՈՒՀԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի նախաձեռնությամբ կայացավ հանդիպում Հայաստանի Հանրապետության հավատարմագրված բուհերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Եվրոպական միության ‹‹Էրազմուս+ KPI4HE›› ծրագրի շրջանակում մշակված բուհերի կատարողականի արդյունքային ցուցանիշները։ Հանդիպման ընթացքում շնորհանդեսի միջոցով ներկայացվեցին բուհերի կատարողականի արդյունքային ցուցանիշների ձևավորման հիմնական ուղղությունները, նշվեցին ծրագրի շրջանակում ընտրված փորձարարական ուղղությունները, ոլորտները և ենթաոլորտները, մշակված նախնական կատարողականի արդյունքային ցուցանիշները։ Գավառի պետական […]

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ  ԵՆՔ  ԳՊՀ  ԴԱՍԱԽՈՍ ԱՐՄԻՆԵ ԴԱՎԹՅԱՆԻՆ՝ «ԱՆՁԻ ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ. ՀՈԳՈՒ ԻՆԺԵՆԵՐԻԱ» ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԸՆԾԱՅՄԱՆ ԱՌԹԻՎ

Լույս է ընծայվել Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս, հոգեբան և նեյրոհոգեբանության մասնագետ, «Խարիզմա» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ, «ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ» զարգացման կենտրոնի ղեկավար տիկին Արմինե Դավթյանի հեղինակած «Անձի տիպաբանություն և ներդաշնակության մանկավարժություն. հոգու ինժեներիա» աշխատությունը, որի  շնորհանդեսը կայացավ 2025 թ. նոյեմբերի 1-ին, Երևանում։ Շնորհանդեսին մասնակցեցին կրթության, գիտության և մշակույթի ոլորտների […]

ԳՊՀ ՊՐՈՌԵԿՏՈՐ ՆԵԼԼԻ ԿՈՒՏՈՒԶՅԱՆԸ՝ ՀՌՈՄԻ ՍԱՊԻԵՆԶԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

2025 թվականի հոկտեմբերի 20-29-ը Եվրոպական միության «Էրազմուս+» ակադեմիական միջազգային շարժունության ծրագրի շրջանակում ԳՊՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը դասավանդեց Իտալիայի Հանրապետության Հռոմի Սապիենզայի համալսարանի «Գվիդիո Կաստելնուովո»-յի անվան մաթեմատիկայի ֆակուլտետում։ Դասավանդումը կազմակերպվեց Ինֆորմատիկայի կրթական ծրագրով «Մաթեմատիկական անալիզ 2» դասընթացի շրջանակում։ Տիկին Կուտուզյանը ուսանողների համար անցկացրեց նաև խորհրդատվական ժամեր՝ նրանց աջակցելով թե՛ տեսական նյութի պարզաբանման, թե՛ գործնական […]

ԳՊՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՇՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ Շիրակի պետական համալսարանում կայացավ «Կրթության և գիտության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողով, որն անցկացվեց առկա և հեռավար ձևաչափերով։ Գիտաժողովին մասնակցեցին Գավառի պետական համալսարանի ներկայացուցիչները, որոնք հանդես եկան զեկուցումներով՝ հետևյալ թեմաներով․ — Հայրապետյան Քանաքարա՝ պատմական գիտությունների թեկնածու, Գավառի պետական համալսարանի հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս, բուհի որակի ապահովման բաժնի […]

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԲԱՑ ԴԱՍԻ՝ «ՈՒ՞Մ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, թեմայով հետաքրքրված մասնագետներ, հրավիրում ենք ձեզ մասնակցելու բաց դասի՝ «Ու՞մ են փնտրում գործատուները» թեմայով, որը կվարի «Բիբլոս Բանկ Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։ Պարոն Ստեփանյանը 2005 թվականին ավարտել է Երևանի պետական հաամաալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։ Բանկային համակարգում իր մասնագիտական գործունեությունը սկսել է 2001 թվականից։ «Բիբլոս Բանկ […]

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՄԲ  ՀԱՆԴԵՍ  ԵԿԱՆ  ԵՎՐՈՊԱԿԱՆ  ԲՈՒՀԵՐԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ  ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ

Գավառի պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսները Եվրոպական միության «Էրազմուս+» միջազգային ակադեմիական շարժունության ծրագրերի շրջանակում սովորում, դասավանդում և վերապատրաստման դասընթացների են մասնակցում գործընկեր եվրոպական բուհերում։ Ծրագրերին մասնակցած համալսարանականները հանդես եկան բովանդակալից հաշվետվություններով։ ԳՊՀ «Իրավագիտություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանող Պապին Կարապետյանը ներկայացրեց իր ուսման փորձը Պորտուգալիայի Մինհոյի համալսարանում՝ պատմելով կրթական և սոցիալ-մշակութային նոր փորձառության մասին։ «Համակարգչային ճարտարագիտություն» […]

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԱԾ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴԱԾ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՈՒ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու եվրոպական բուհերում սովորած և դասավանդած ԳՊՀ ուսանողների և դասախոսների հաշվետվությունների ներկայացմանը և առաջավոր փորձի փոխանակմանը, որը տեղի կունենա ս․ թ․ հոկտեմբերի 25-ին-ին, ժամը՝ 13։00-ին, համալսարանի կենտրոնական մասնաշենքում՝ Հրաչյա Աճառյանի անվան լսարանում։ Սիրով սպասում ենք ձեզ։

ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱԹԻՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԱԼՄԵՐԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, տեղեկացնում ենք, որ Եվրոպական միության «Էրազմուս +» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Ալմերիայի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Ալմերիայի համալսարանն առաջարկում է ակադեմիական շարժունության բազմաթիվ ծրագրեր։ Ուսանողների համար նախատեսված են․ 1․ կիսամյակային ակադեմիական շարժունություն, որի շրջանակում ուսանողը հնարավորություն կունենա 5-ամսյա ժամկետում սովորել Ալմերիայի համալսարանում։ Դիմելու […]

ԵՐԱԽՏԻՔԻ ԽՈՍՔ՝ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԼՈՒՍԱՎՈՐՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կայացավ «Երախտիքի խոսք՝ աշակերտների ճանապարհը լուսավորող ուսուցիչներին» խորագրով ցերեկույթը՝ նվիրված մանկավարժի մեծագույն առաքելությունը նվիրումով կատարող ուսուցիչներին: Ցերեկույթին հրավիրված էին Գավառի պետական համալսարանի շրջանավարտներ՝ Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրենի տեղակալ, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Թամարա Իսոյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նադյա Բաղդասարյանը, ռուսաց լեզվի […]

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԱԾ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

Գավառի պետական համալսարանի իրականացրած Եվրոպական միության «Էրազմուս+» ակադեմիական միջազգային շարժունության ծրագրերով եվրոպական համալսարաններում սովորած ԳՊՀ ուսանողները ներկայացրին հաշվետվություններ։ Հանդես եկան Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Իրավագիտություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Նելլի Պողոսյանը, ով սովորել է Իսպանիայի Թագավորության Վալլադոլիդի համալսարանում, «Անգլերեն լեզու և գրականություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Էմմա Գասպարյանը և «Տնտեսագիտություն» բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Սոֆյա Ավետիսյանը, […]

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՊՐԱԿՏԻԿԱՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Գավառի պետական համալսարանի «Տնտեսագիտություն», «Ֆինանսներ» և «Հաշվապահական հաշվառում» մասնագիտությունների առաջին կուրսի ուսանողները Կառավարման և ֆինանսների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու Սամվել Ամիրխանյանի ուղեկցությամբ իրականացրին ճանաչողական այց ՀՀ կենտրոնական բանկ, եղան բանկի թանգարանում, մասնագետների հետ քննարկեցին ՀՀ բանկային համակարգի կառուցվածքը և գործունեության սկզբունքները։ Այցի հաջորդ կանգառը «Թամարա» ընկերությունն էր, որը մասնագիտացած է պաղպաղակի, կաթնամթերքի և հրուշակեղենի արտադրության […]

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ «ԺԻՐԱՅՐ ՆԻՇԱՆՅԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ

Տարիներ շարունակ Գավառի պետական համալսարանի ուսանողներին աջակցություն է ցուցաբերում Հայ օգնության ֆոնդի «Ժիրայր Նիշանյան» բարեգործական հիմնադրամը։ Բազմաթիվ ուսանողների ստացել են ինչպես նյութական, այնպես էլ բարոյական աջակցություն բուհի պատվավոր բարերար, երջանկահիշատակ Ժիրայր Նիշանյանի կողմից։ Նրա մարդասիրական առաքելությունը շարունակվում է տիկին Անահիտ Նիշանյանի և որդու՝ Թագվոր Նիշանյանի կողմից։ 2025 թվականի հոկտեմբերի 16-ին համալսարան այցելեցին Հայ օգնության ֆոնդի […]

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ՝ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ. ԲԱՐԵԼԱՎՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՉԱՓԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) հոկտեմբերի  15-ին առցանց մշտադիտարկում իրականացրեց Գավառի պետական համալսարանում:     Մշտադիտարկման նպատակն է հետևել   հավատարմագրման արդյունքում տեղի ունեցած փոփոխություններին, դիտարկել բարելավման ծրագրի իրագործման ընթացքը և արդյունքները, ինչպես նաև բուհի առջև ծառացած մարտահրավերները։  Գավառի պետական  համալսարանը 4 տարի ժամկետով վերահավատարմագրվել է 2022թ. օգոստոսին:   Մշտադիտարկման ընթացքում հանդիպումներ տեղի ունեցան բուհի ռեկտորի և պրոռեկտորների, ամբիոնների […]

ԻՐԱԶԵԿՈՒՄ ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՆ՝ ՕԳՏՎԵՔ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՄՈՒՐՍԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Գավառի պետական համալսարանի հարգելի՛ դասախոսներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Եվրոպական միության «Էրազմուս +» ծրագրի շրջանակում ԳՊՀ-ի և Իսպանիայի Թագավորության Մուրսիայի Սան Անտոնիո կաթոլիկ համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ դուք հնարավորություն ունեք 2025-2026 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում դասավանդելու կամ մասնակցելու վերապատրաստման դասընթացի Մուրսիայի Սան Անտոնիո կաթոլիկ համալսարանում։ Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է: Ծրագիրը հոգում […]

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ, ՕԳՏՎԵ՛Ք ԻՍՊԱՆԻԱՅԻ ԿՈՐԴՈԲԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Կորդոբայի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ բակալավրիատի ուսանողները հնարավորություն ունեն 2025-2026 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում՝ 5 ամիս ժամկետով ուսանելու Կորդոբայի համալսարանում: Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է: Ծրագիրը շահառու ուսանողներին տրամադրում է անհատական […]

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ ԱՐՄԻՆԵ ԱՍԼԱՆՅԱՆԸ ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ ՃԱՆԱՉՎԵԼ է ԼԱՎԱԳՈՒՅՆ ԶԵԿՈՒՑՈՂ

Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի բակալավրիատի «Պատմություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Ասլանյանը մասնակցել է Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության կազմակերպած միջազգային 11-րդ գիտաժողովին և ճանաչվել է «Լավագույն զեկուցմամբ հանդես եկած ուսանող»։ Գիտաժողովը նվիրված էր Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Արմինեն հանդես եկավ «Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղակալ Տ. Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանի հոգևոր-հասարակական գործունեությունը նախապատերազմյան […]

ԳՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՎԼԱԴԻԿ ՆԵՐՍԵՍՅԱՆՑԻ ԻՐԱՎԱՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՑ ԴԱՍ

Գավառի պետական համալսարանում յուրովի նշվեց Թարգմանչաց տոնը՝ կայացավ Վլադիկ Ներսեսյանցի «Իրավունքի փիլիսոփայություն» աշխատության հիմնական դրույթներին նվիրված բաց դաս, որը վարեց իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոս, «Գիտական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիր, փաստաբան Ավետիք Հարությունյանը։ Ողջունելով հյուրին՝ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը կարևորեց Ավետիք Հարությունյանի կողմից ակադեմիկոս Ներսեսյանցի «Իրավունքի փիլիսոփայություն» մեծարժեք և ծավալուն աշխատության թարգմանությունը […]

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՈՒՍԱՆԱԾ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴԱԾ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆԸ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու եվրոպական բուհերում սովորած և դասավանդած ԳՊՀ ուսանողների և դասախոսների հաշվետվությունների ներկայացմանը և առաջավոր փորձի փոխանակմանը, որը տեղի կունենա ս․ թ․ հոկտեմբերի 16-ին և 25-ին-ին, ժամը՝ 13։00-ին, համալսարանի կենտրոնական մասնաշենքում՝ Հրաչյա Աճառյանի անվան լսարանում։ Սիրով սպասում ենք ձեզ։ ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին

ԳՊՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ «ԴԻՋԻԹԵՔ 2025» ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

Գավառի պետական համալսարանի բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի ուսանողները՝ Ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ Վարազդատ Ավետիսյանի, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի աշխատակիցներ Կարեն Սիրականյանի, Հայրիկ Զարգարյանի և Արթուր Միրիբյանի ուղեկցությամբ, մասնակցեցեցին «ԴիջիԹեք 2025» հոբելյանական՝ 20-րդ միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին։ Ուշագրավ միջոցառումը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիական ձեռնարկությունների միությունը, «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում՝ մասնակից դարձնելով հազարավոր անձանց, ավելի քան 300 ընկերությունների և 100-ից […]

ԳՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ

Գավառի պետական համալսարանի բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների մասնակցությամբ կայացավ ցերեկույթ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձին։ Միջոցառման նպատակն էր արժևորել Հայաստանի անկախության և ազգային պետականության պատմական նշանակությունը։ Ուսանողները ներկայացրին Հայաստանի նորանկախ Հանրապետության անցած ուղին, 1995 թվականին ընդունված Սահմանադրության դերը պետականության կայացման գործում, անդրադարձան ՀՀ պետական խորհրդանիշների խորհրդին։ Միջոցառումը հագեցած էր գեղարվեստական գեղեցիկ կատարումներով՝ հուզիչ […]

Scroll to Top
Գավառի պետական համալսարան