Գավառի պետական համալսարանում ս․ թ․ ապրիլ-մայիս ամիսներին կայացավ «Արհեստական բանականության գրագիտություն» թեմայով վերապատրաստման դասընթաց, որը վարում էր ԳՊՀ ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վարազդատ Ավետիսյանը։ Դասընթացի նպատակն էր բարձրացնել արհեստական բանականության (ԱԲ) վերաբերյալ գիտելիքների մակարդակը բուհի դասախոսների շրջանում։ Վերապատրաստման արդյունքում մասնակիցները ձեռք բերեցին գործնական գիտելիքներ և հմտություններ՝ կրթության ոլորտում տարբեր ԱԲ գործիքներ արդյունավետ կիրառելու վերաբերյալ, որոնք կնպաստեն ինչպես ուսանողների հետ աշխատանքի, այնպես էլ դասախոսների իրականացրած գիտահետազոտական աշխատանքների առավել կազմակերպված և որակյալ իրականացմանը։ Մասնակիցները գոհունակությամբ փաստեցին, որ դասընթացը ծառայեց իր նպատակին։
ԳՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
