ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՄԻՆՀՈ, ԱՎԵՅՐՈ ԵՎ ԷՎՈՐԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ,
վարչական և ակադեմիական անձնակազմի հարգելի՛ անդամներ,
տեղեկացնում ենք, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Պորտուգալիայի Մինհո համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները հնարավորություն ունեն 2024-2025 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում՝ 5 ամիս ժամկետով ուսանելու, իսկ ակադեմիական և վարչական անձնակազմի անդամները՝ դասավանդելու կամ վերապատրաստվելու Մինհո, Ավեյրո, ինչպես նաև Էվորա համալսարաններում:
Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը շահառու ուսանողներին և դասախոսներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
ԵՄ «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ Application Guide հղումով։
Ծրագրի դիմումներն ընդունվում են առցանց հետևյալ հղմամբ՝ https://inqueritos.reitoria.uminho.pt/index.php?r=survey/index&sid=224737&lang=pt :
Ուշադրություն՝ դիմումների ընդունման վերջնաժամկետը 2024թ. մայիսի 31-ն է։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին կամ զանգահարել 060-46-12-99 հեռախոսահամարով։
Scroll to Top
Գավառի պետական համալսարան