ԼՈՒՅՍ  Է  ԸՆԾԱՅՎԵԼ  ՌԱԶՄԻԿ  ՄԵԼՈՅԱՆԻ՝ «ԻՄ  ՀԱՅՐԵՆԻ ԵԶԵՐՔԸ․ ՆՈՐ  ԲԱՅԱԶԵՏ-ԳԱՎԱՌ» ԳԻՐՔԸ

Գավառ համայնքի բնակիչ Ռազմիկ Մելոյանի հեղինակությամբ լույս  է տեսել Նոր Բայազետ-Գավառ քաղաքին նվիրված գիրքը, որը վերաբերում է Հայրենական Մեծ պատերազմի ավարտից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածին։ Գիրքը բովանդակում է  փաստագրական տեղեկություններ Գավառի անցյալի ու ներկայի,  եկեղեցիների, դպրոցների, Գավառի պետական համալսարանի, Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի, գրադարանների, թատրոնի, այլ մշակութային կառույցների, հիմնարկ-ձեռնարկությունների մասին։ Ներկայացվում են  նշանավոր նորբայազետցիները, որոնք մեծ ներդրում են ունեցել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, առողջապահության, մշակույթի, սպորտի, տնտեսության և այլ ոլորտներում։ Հեղինակը սիրով անդրադառնում է իր հայրենակիցներին՝ ճանաչված մտավորականներին, քաղաքական ու ռազմական գործիչներին, Գավառի պատվավոր քաղաքացիներին և նրանց ազգանվեր գործունեությանը։

Գրքի խմբագիրը Հայաստանի գրողների միության անդամ, հրապարակախոս, արձակագիր, Հայաստանի վաստակավոր լրագրող Տիգրան Նիկողոսյանն է, առաջաբանի հեղինակը՝ Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Համլետ Ղաջոյանը։ Գիրքը հրատարակվել է Հացառատի զարգացման հիմնադրամի հովանավորությամբ։

Շնորհավորում ենք հեղինակին, ով հայրենանվեր գործ է կատարել՝ ընթերցողներին ներկայացնելով և հանրահռչակելով հայրենի եզերքի պատմությունը, սերունդներին փոխանցելով հուշագրություններ Գավառի հիշարժան դեպքերի վերաբերյալ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՐԱՎԻՐՈՒՄ  ԵՆՔ  ՓՈԽՆԵՐԳՈՐԾՈՒՆ   ԿՐԹՈՒԹՅԱՆԸ  ՆՎԻՐՎԱԾ  ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ

Սիրելի՛ դասախոսներ, ուսուցիչներ, ուսանողներ, ս թ ապրիլի 27-ին, ժամը 14։30-ին հրավիրում ենք ձեզ Գավառի պետական համալսարան՝ մասնակցելու «Փոխներգործուն (ինտերակտիվ) կրթության մեթոդներ և գործիքներ» թեմայով վերապատրաստման դասընթացին։

Դասընթացը  կվարի կրթության փորձագետ, մեթոդաբան Արեգ Թադևոսյանը։ Վերապատրաստումը կանցկացվի  համալսարանի կենտրոնական մասնաշենքում՝ ԳՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում։

Ցանկացողները կարող են մասնակցել նաև առցանց ձևաչափով՝  հետևյալ հղմամբ.

https://zoom.us/j/3897702958?pwd=WS9UblF1MjJqSSsrVFlNQjdaUG5CQT09

Scroll to Top
Գավառի պետական համալսարան