Category: Без рубрики
ԳՊՀ 29-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ 8-ՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ
Գավառի պետական համալսարանի 29-րդ միջազգային գիտաժողովի 8-րդ բաժանմունքում քննարկվեցին օտար լեզվի և գրականության դասավանդման մեթոդիկային, լեզվաբանությանը, թարգմանության տեսության և պրակտիկային նվիրված հարցեր։ Բաժանմունքի աշխատանքը ղեկավարում էր մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԳՊՀ և ՀՊՏՀ դասախոս Ռուզաննա Սարգսյանը։ Տիկին Սարգսյանը և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Էրիկա Ավակովան հանդես եկան «От образовательной политики к педагогической практике: внедрение модели 4К в обучение иностранным языкам в Армении» թեմայով զեկուցմամբ՝ անդրադառնալով 4К մոդելին, կրթական նորմատիվ փաստաթղթերին, ինչպես նաև ուսումնական գործընթացում մոդելի կիրառման հնարավորություններին։
Բելառուսի օտար լեզուների պետական համալսարանի դոցենտ, բանասիրական գիտությունների դոկտոր Իննա Իլյիչևան ներկայացրեց «Способы выражения лингвокреативности в лингвистическом ландшафте современного города» թեմայով զեկուցում։
ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ, օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Լիլիթ Թոռչյանը ներկայացրեց «Case Formation Methods and Their Meanings in Armenian and English» զեկուցումը՝ համեմատական վերլուծությամբ։ Լիլիթ Թոռչյանը և ԳՊՀ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Աիդա Կարապետյանը հանդես եկան «Spatial Symbolism in Mrs. Dalloway: Characters through the Lens of London’s Landmarks» զեկուցմամբ։
ԳՊՀ օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Սաթենիկ Հայթյանը և ԵՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Հայթյանը հանդես եկան «Սովորողների քննադատական մտածողության զարգացումը օտարալեզու տեքստերի հետ աշխատանքի միջոցով» զեկուցմամբ՝ ներկայացնելով իրենց փորձը սովորողների քննադատական միտքը զարգացնելուն միտված առաջադրանքների մշակման գործում։
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի անգլերենի թարգմանության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, բանասիրական գիտությունների թեկնածու Քրիստինա Հարությունովան և նույն ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Նարինե Դավոյանը հանդես եկան «Changing Linguistic Norms in the Age of Machine Translation: Challenges for Translators and Educators» զեկուցմամբ՝ քննարկելով մեքենայական թարգմանության դարաշրջանում առաջացող մարտահրավերները։
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ավագ դասախոսներ Ռուբինա Բադեյանը և Քրիստինա Ադամյանը ներկայացրին զեկուցում՝ «Effective Strategies for Teaching Reading Skills to Future Translators» թեմայով, անդրադառնալով ապագա թարգմանիչների ընթերցանության հմտությունների զարգացմանը։
ՇՊՀ դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու Նելլի Նալբանդյանը ներկայացրեց «Ստեղծագործական մտածողության զարգացումը հեքիաթների միջոցով (միջին դպրոց)» թեման՝ կարևորելով հեքիաթների դերը կրթական գործընթացում։
Յուրաքանչյուր զեկուցումից հետո ծավալվեց հարցուպատասխան և քննարկում, ինչը նպաստեց արդյունավետ գիտական հաղորդակցությանը, մասնագիտական փորձի փոխանակմանը, համագործակցության նոր եզրերի ձևավորմանը։
ԳՊՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Գավառի պետական համալսարանում սահմանված կարգով ընթացավ բակալավրիատի և մագիստրատուրայի 2025-2026 ուսումնական տարվա ավարտական կուրսերի ուսանողների ամփոփիչ ատեստավորումը։ ԳՊՀ բակալավրիատի առկա և հեռակա բաժինների շրջանավարտները հաջողությամբ պաշտպանեցին ավարտական աշխատանքները, իսկ մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողները՝ մագիստրոսական թեզերը։
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահներն ու անդամները բարձր գնահատեցին շրջանավարտների մասնագիտական պատրաստվածությունը, տեսական գիտելիքների խորությունը, հետազոտական կարողություններն ու գործնական հմտությունները։ Նշվեց, որ ներկայացված ավարտական աշխատանքներն ու մագիստրոսական թեզերը համապատասխանում են ժամանակակից ակադեմիական պահանջներին, առանձնանում են արդիականությամբ, ինքնուրույն վերլուծություններով և գիտական հիմնավորված մոտեցումներով։
Գավառի պետական համալսարանի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմը շնորհավորում է շրջանավարտներին և մաղթում, որ համալսարանում ձեռք բերած գիտելիքները, հմտություններն ու արժեքները դառնան նրանց հետագա մասնագիտական ու անձնական հաջողությունների ամուր հիմք։
ԳՊՀ 29-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ 7-ՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՄՓՈՓՈՒՄ
Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 29-րդ միջազգային գիտաժողովի 7-րդ բաժանմունքի աշխատանքը ղեկավարեց հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչագան Գրիգորյանը։ Պարոն Գրիգորյանը ներկայացրեց զեկուցում՝ «Գյուղը Արտաշես Ղահրիյանի ստեղծագործության մեջ» թեմայով։
ԳՊՀ դասախոս, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսինե Ղռեջյանը ներկայացրեց զեկուցում՝ «Երդմամբ կնքված դաշինքների ծիսակարգը և հավատալիքային հիմքերը IV-XIII դդ․ հայ պատմագրության մեջ» թեմայով։
ԳՊՀ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Քրիստինե Բատիկյանը տիկին Լուսինե Ղռեջյանի հետ համահեղինակությամբ ներկայացրեց զեկուցում՝ «Խրատը որպես բարոյախոսական ժանր միջնադարյան հայ գրականության համակարգում» թեմայով։
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Մարինե Խեմչյանը ներկայացրեց զեկուցում՝ «Վասպուրականի բանահյուսական ժառանգությունը 19-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դարասկիզբ» թեմայով։
ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտաշխատող, ԵՊԲՀ դասախոս Ալինա Ղարիբյանը ներկայացրեց զեկուցում՝ «Դեղձուն Ծամի կերպարը «Սասնա ծռեր» էպոսում» թեմայով։
Գավառի ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լիլիկ Հակոբյանը ներկայացրեց զեկուցում՝ «Սովորողների արժեհամակարգի ձևավորման մեթոդաբանական հիմքերը Հ. Թումանյանի «Հազարան բլբուլ» հեքիաթի նախագծային ուսուցման համատեքստում» թեմայով։
ԵՕՀՊՄ քոլեջի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, ՀՊՄՀ Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասպիրանտ Աստղիկ Բոյաջյանի զեկուցումը նվիրված էր Արտավազդի կերպարին՝ Վլադիմիր Հարությունյանի «Անմահության նախօրեին» վեպ։
Բաժանմունքի աշխատանքն ընթացավ ակտիվ գիտական քննարկումների մթնոլորտում։ Ներկայացված զեկուցումները առանձնացան թեմատիկ բազմազանությամբ, գիտական նորույթով և հայագիտության տարբեր ոլորտների արդիական խնդիրների լուսաբանմամբ։
ԳՊՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ` ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՄԻՆԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ
ԳՊՀ 29-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ 6-ՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՄՓՈՓՈՒՄ
2026թ. մայիսի 2-ին կայացավ Գավառի պետական համալսարանի ամենամյա հերթական՝ 29-րդ միջազգային գիտաժողովը։ Լիագումար նիստից հետո գիտաժողովը շարունակվեց 10 մասնագիտական բաժանմունքներում։ 6-րդ բաժանմունքում լսվեցին հայոց լեզվին և նրա դասավանդման մեթոդիկային նվիրված զեկուցումներ։ Զեկուցումներով հանդես եկան Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, դոցենտ Վիկտոր Կատվալյանը, ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Թաթուլ Ասոյանը, Երևանի պետական համալսարանի դասախոսներ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտներ Սուսաննա Գրիգորյանը, որը դասախոսում է նաև Գավառի պետական համալսարանում, Նաիրա Պարոնյանը, Սիրարփի Կարապետյանը, ԳՊՀ և ՀՌՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Իսկանդարյանը, ՇՊՀ հայոց լեզվի և գրականության բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Մանե Մկրտչյանը, նույն բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Հերիքնազ Հովհաննիսյանը՝ ղեկավարությամբ ՇՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմենուհի Ավագյանի, ԳՊՀ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Լաուրա Մանուկյանը՝ ղեկավարությամբ հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Ռուզաննա Սարգսյանի, Գեղարքունիքի մարզի Ակունքի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Իրինա Ասոյանը։
Վիկտոր Կատվալյանի զեկուցումը նվիրված էր Հրաչյա Աճառյանի «Գավառական բառարան»-ում Բայազետի բարբառին վերաբերող բառաշերտի ուսումնասիրությանը։ Հատկանշական է, որ այս տարի նշվում է մեծ հայագետի ծննդյան 150-ամյակը։ Թաթուլ Ասոյանի զեկուցման մեջ քննարկվում էին 19-րդ դարի պարբերականներում, մասնավորապես Կ․Պոլսում հրատարակված «Սէր» հանդեսում արծարծված լեզվական հարցերը։
Ն․ Պարոնյանի, Ս․ Գրիգորյանի և Ս․ Կարապետյանի համատեղ զեկուցումները վերաբերում էին Մ․ Ասատրյանի՝ հայ բարբառների դասակարգմանը վերաբերող դիտարկումներին (զեկուցեց Ն․ Պարոնյանը) և Ստեփանոս Տարոնեցի Ասողիկի «Պատմութիւն տիեզերական» երկում եղած նորակազմություններին (զեկուցեց Ս․ Գրիգորյանը)։ Ն Իսկանդարյանը ներկայացրեց բուհում հայերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման արդի մեթոդներն ու տեխնոլոգիաներն ըստ ուսուցման սեփական փորձի։ Մայրենի լեզվի զարգացման խնդիրներին և նրա պահպանման մարտահրավերներին էր նվիրված Ի․ Ասոյանի զեկուցումը։ Ներկայացվեցին զեկուցումներ Հ․ Սահյանի պոեզիայում առկա ածականական բառակապակցությունների, նրանց ոճական առանձնահատկությունների (զեկուցեց Մ․ Մկրտչյանը, համահեղինակ՝ Ա․ Ավագյան ) և Վ․ Դավթյանի պոեզիայում գործածված միակազմ նախադասությունների, դրանց կիրառական նշանակության վերաբերյալ (զեկուցեց Հ․ Հովհաննիսյանը)։ Լ․ Մանուկյանի զեկուցման թեման պրոբլեմային մեթոդի կիրառման առանձնահատկություններն էին կոնկրետ լեզվական նյութի ուսուցման համատեքստում։
Զեկուցումներում արծարծված լեզվական ու մեթոդական հարցերի շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում։
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒ՛Ն, ԲԻԲԼՈՍ ԲԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ
ԳՊՀ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2026-2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ դիմորդներ, տեղեկացնում ենք, որ Գավառի պետական համալսարանի մագիստրատուրայի 2026-2027 ուսումնական տարվա ընդունելությունը կկազմակերպվի ս․ թ․ հունիսի 6-ից մինչև սեպտեմբերի 1-ը։
Ընդունելությունն իրականացվում է հետևյալ մասնագիտություններով՝
1. Տարրական մանկավարժություն և մեթոդիկա
2. Պատմություն
3. Հայոց լեզու և գրականություն
4. Ռուսաց լեզու և գրականություն
5. Անգլերեն լեզու և գրականություն
6. Հաշվապահական հաշվառում /ըստ ճյուղերի/
7. Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ
8. Տնտեսագիտություն
9. Իրավագիտություն
10. Համակարգչային ճարտարագիտություն
11. Կանաչ տնտեսություն և կայուն զարգացում
12. Կենսաբանություն
13. Աշխարհագրություն
14. Բնապահպանություն և բնօգտագործում
Դիմում-հայտի հետ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
1. անձը հաստատող փաստաթուղթը և պատճեն,
2. բարձրագույն կրթության դիպլոմի և հավելվածի բնօրինակն ու պատճենը,
3. ինքնակենսագրություն,
4. երաշխավորագիր ֆակուլտետի խորհրդից (նախորդ տարիների շրջանավարտները երաշխավորագրեր չեն ներկայացնում),
5. զինվորական ծառայության առնչության վերաբերյալ փաստաթուղթը և պատճեն (առկայության դեպքում),
6. հրատարակված գիտական աշխատանքների ցուցակ (առկայության դեպքում),
7. ՀՀ օրեսդրությամբ սահմանված հատուկ արտոնություններից oգտվելու մասին փաստաթուղթը և պատճեն (առկայության դեպքում` հաշմանդամության վերաբերյալ տեղեկանք, եթե հավակնորդը I կամ II խմբի հաշմանդամ է, մինչև 23 տարեկան երկկողմանի ծնողազուրկ, զոհված զինծառայողի երեխա լինելու մասին փաստաթղթեր)։
8. 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
9. ընդունելության ծառայությունների համար սահմանված 3000 (երեք հազար) ՀՀ դրամի վճարի անդորրագիր (փոխանցումը կատարել ցանկացած բանկից՝ «ՎՏԲ Հայաստան» բանկ ՓԲԸ Կամո մ/ճ 16021100146800 հաշվեհամարին)
Կից ներկայացնում ենք ԳՊՀ մագիստրատուրայի ուսման վարձավճարի չափերը՝ ըստ մասնագիտությունների։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԳՊՀ ՀԵՌԱԿԱ ԲԱԺՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Գավառի պետական համալսարանի հեռակա բաժնի առաջինից չորրորդ կուրսերի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ 2026 թվականի ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի դասերը կմեկնարկեն 2026թ. հունիսի 3-ին և կավարտվեն 2026 թ. հունիսի 21-ին:
Միաժամանակ հայտնում ենք, որ ս․ թ․ հունիսի 7-ին ԳՊՀ-ում ոչ աշխատանքային օր է, ուստի հունիսի 7-ի փոխարեն դասերը կկայանան հունիսի 9-ին։
Դասերին մասնակցելը պարտադիր է։ Խնդրում ենք ժամանակին և պատշաճ կերպով կատարել ձեր ուսումնական և ֆինանսական պարտականությունները։
Հիմքերի առկայության դեպքում ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում, բուհի կողմից զեղչ ստանալու մասին դիմումները և համապատասխան փաստաթղթերն ընդունվում են մինչև 2026 թվականի հունիսի 10-ը` ներառյալ։
Այն ուսանողները, ովքեր զինվորական ծառայության զորակոչվելու վերաբերյալ ծանուցագիր են ստացել, խնդրում ենք ծանուցագրի պատճեն՝ դիմումին կից, ներկայացնել ռեկտորատ, տարկետում ստանալու նպատակով։
Ձեզ հետաքրքրող հարցերով կարող եք դիմել ԳՊՀ ֆակուլտետների դեկանատներ, ամբիոններ, ռեկտորատ։
Համալսարանի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումներն ու աշխատակիցները սիրով սպասում են ձեզ։
Մաղթում ենք արդյունավետ ուսումնառություն։
ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին