Category: Без рубрики
ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ Վ․ ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում կայացավ միջհամալսարանական ուսանողական գիտաժողով՝ «Հետազոտող ուսանող» խորագրով։
Գիտաժողովին ԳՊՀ ուսանողները հանդես եկան զեկուցումներով` հետևյալ թեմաներով․
1․ Քրիստինե Բատիկյան՝ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի, թեմա` «Ածականի ուսուցումը 5E մեթոդի միջոցով»,
2․ Լաուրա Մանուկյան՝ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի, թեմա` ««Շրջված դասարան» մեթոդի կիրառման առանձնահատկությունները գրականության դասավանդման ընթացքում», գիտական ղեկավար` բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Իսկանդարյան։
Գիտաժողովի ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր։
ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍԸ՝ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎԵՅՐՈՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Եվրոպական միության «Էրազմուս+» միջազգային շարժունության ծրագրի շրջանակներում Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Սոնա Սիմոնյանը 2026 թվականի ապրիլի 20-24-ը իրականացրեց դասախոսական աշխատանք Պորտուգալիայի Հանրապետության Ավեյրոյի համալսարանում՝ դասախոսելով Լեզուների և մշակույթի ամբիոնի երկու տարբեր բաժինների երրորդ կուրսի ուսանողների հետ: Պարապմունքները, որոնք ծավալվեցին ընդհանուր և գիտական անգլերենի ոլորտներում, բնութագրվում են C1 մակարդակին համապատասխան լեզվական բարդությամբ:
ԵՄ «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում իրականացվող ԳՊՀ դասախոսների նմանատիպ այցերը հնարավորություն են՝ անմիջականորեն ծանոթանալու եվրոպական բարձրագույն կրթական և գիտահետազոտական գործընթացներին, դիտարկելու դասավանդման ժամանակակից մեթոդները և ներկայացնելու ԳՊՀ լավագույն փորձը: Այդ ծրագրերը նպաստում են ոչ միայն դասախոսական կազմի մասնագիտական աճին, այլև միջբուհական կապերի ամրապնդմանը, կրթական գործընթացների միջազգայնացմանը և ուսուցման ընդհանուր որակի բարձրացմանը:
Ծրագրի ավարտին Ավեյրոյի համալսարանի շարժունության ծրագրերի համակարգող, Լեզուների և մշակույթի ամբիոնի դասախոս Անա Թերեզա Սանտոշը ԳՊՀ-ի ներկայացուցիչ Սոնա Սիմոնյանին հանձնեց հրավիրյալ դասախոսի հավաստագիր:
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳՊՀ 29-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Ս․ թ․ մայիսի 2-ին գումարվեց Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 29-րդ միջազգային գիտաժողովը, որի ծրագրում ընդգրկվել էին 142 հեղինակի և համահեղինակի ներկայացրած 104 գիտական զեկուցում։ Գիտաժողովին առցանց մասնակցեցին ինչպես վաստակաշատ գիտնականներ՝ գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, գիտությունների թեկնածուներ, դոցենտներ, այնպես էլ երիտասարդ հետազոտողներ՝ ասպիրանտներ ու հայցորդներ։
Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան գիտական խմբեր Հայաստանից և արտերկրից, ինչպես նաև ուսուցիչներ Երևանի, Վանաձորի, Ակունքի, Գավառի և Սարուխանի դպրոցներից։ Մասնակիցները ներկայացնում էին 35 կրթական և գիտահետազոտական հաստատություններ՝ Հայաստանից, Գերմանիայից, Ռուսաստանից, Բելառուսից, Պորտուգալիայից, Չինաստանից։
Գիտաժողովին մասնակցեցին դասախոսներ ՀՀ հետևյալ բուհերից՝ Գավառի, Երևանի, Շիրակի, Գորիսի պետական համալսարաններից, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից, Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանից, Հայաստանի ազգային ագրարային համալսարանից, Հայ-Ռուսական և Հայաստանի Եվրոպական համալսարաններից։
Մասնակցեցին նաև Գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչները, Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտի,Պատմության ինստիտուտի, Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատողները։
Ողջույնի խոսքով հանդես եկավ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, ով շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին և նշեց, որ գիտաժողովը կատարած գիտահետազոտական աշխատանքների արդյունքները մասնագիտական հանրույթին ներկայացնելու, նորարարական գաղափարներ տարածելու, ինչպես նաև նոր գիտական համագործակցություններ և ծրագրեր կյանքի կոչելու հնարավորություն է ընձեռում։
Լիագումար նիստին ԳՊՀ բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի դեկան, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Մարտին Ավագյանը ներկայացրեց զեկուցում ՝ «Կենսաբազմազանությունը որպես էկոհամակարգերի կայունության պահպանման կարևոր գործոն» թեմայով։
Այնուհետև գիտաժողովը շարունակեցաշխատանքները 10 մասնագիտական բաժանմունքներում։ Զեկուցումներն ուղեկցվեցին հետաքրքիր քննարկումներով։ Բաժանմունքների նախագահներն ամփոփեցին գիտաժողովի արդյունքները։
Ներկայացված զեկուցումները կհրատարակվեն ԳՊՀ գիտական պարբերականում։
ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ` ՎՊՀ 15֊ՐԴ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
Գավառի պետական համալսարանի ուսանողները մասնակցեցին Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության կազմակերպած 15֊րդ հանրապետական գիտաժողովին` նվիրված գիտական նորարարություններին և երիտասարդության գիտական ներուժի բացահայտմանը։
Գիտաժողովին ԳՊՀ ուսանողները հանդես եկան զեկուցումներով` հետևյալ թեմաներով.
1․ Սիլվինե Մոմչյան՝ «ֆինանսներ (ըստ ոլորտի)» բաժնի 3֊րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ ««Կանաչ» տնտեսությունը որպես կայուն զարգացման կարևոր գործոն», գիտական ղեկավար՝ ԳՊՀ կառավարման և ֆինանսների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սամվել Ամիրխանյան,
2.Մանվել Գևորգյան՝ «ֆինանսներ (ըստ ոլորտի)» բաժնի 3֊րդ կուրսի ուսանող, թեմա՝ «ՀՀ Գեղարքունիքի մարզի աշխատաշուկայի զարգացման շարժընթացը և պետական կարգավորման առանձնահատկությունները», գիտական ղեկավար՝ Սամվել Ամիրխանյան,
3․ Սոֆյա Ավետիսյան՝ «Տնտեսագիտություն» բաժնի 3֊րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Արդյունաբերական սիմբիոզի տնտեսական և բնապահպանական ազդեցությունները շրջանաձև տնտեսության համատեքստում», գիտական ղեկավար՝ ԳՊՀ դասախոս Հասմիկ Մարգարյան,
4. Արմինե Ասլանյան` «Պատմություն» բաժնի 4֊րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Եկեղեցի-պետություն հարաբերությունները Գևորգ Զ. Չորեքչյան Ամենայն Հայոց կաթողիկոսի հովվապետության տարիներին», գիտական ղեկավար` ԳՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Քանաքարա Հայրապետյան,
5. Լենա Խաչատրյան` «Պատմություն» բաժնի 4֊րդ կուրսի ուսանողուհի, թեմա` «Շահ Աբասի կողմից իրականացրած հայերի բռնագաղթը և դրա հետևանքները», գիտական ղեկավար` Քանաքարա Հայրապետյան,
6.Աննա Ասլանյան` «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության մագիստրատուրայի 1֊ին կուրսի ուսանողուհի, թեմա` «Անմահության խնդիրը Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպում», գիտական ղեկավար` ԳՊՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչագան Գրիգորյան։
Զեկուցումներն ուղեկցվեցին ակտիվ հարց ու պատասխանով, բովանդակալից քննարկումներով։
Գիտաժողովի ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր։
ԳՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ 140-ԱՄՅԱԿԻՆ
Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերություն նախաձեռնությամբ կայացավ Միսաք Մեծարենցի ծննդյան 140-ամյակին նվիրված ուսանողական գիտաժողով։
Գիտաժողովը մեկնարկեց ԳՊՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչագան Գրիգորյանի ողջույնի խոսքով։
Գիտաժողովին ուսանողները հանդես եկան զեկուցումներով` հետևյալ թեմաներով.
1․ Քրիստինե Բատիկյան՝ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի, թեմա` «Բնությունը Միսաք Մեծարենցի ստեղծագործություններում»,
2․ Միլենա Դարբինյան՝ «Իրավագիտություն» բաժնի բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանողուհի, թեմա` «Մարդու անձեռնմխելության իրավունքի մեծարենցյան ընկալումը»,
3․ Աննա Լազարյան՝ «Հայոց լեզու և գրականություն» բաժնի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողուհի թեմա` «Արցախյան հերոսական-պատմական ավանդազրույցները»,
4․ Վիկտորյա Ներսիսյան՝ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի, թեմա` «Developing soft skills while learning EFL in education»,
5․ Աիդա Կարապետյան «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի, թեմա` «The role of English as a global language in the 21 st century»,
6․ Լաուրա Մանուկյան՝ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի, թեմա` «Աստվածաշնչյան թեմաները Վ․ Գրիգորյանի «Ոստանի վերջին ճամփորդությունը» վիպակում:
ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, դեկաններ Թաթուլ Ասոյանը և Մարտին Ավագյանը, հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Համլետ Ղաջոյանը կարևորեցին ուսանողական գիտաժողովների կազմակերպումը և շնորհակալություն հայտնեցին բոլոր մասնակիցներին։
Գիտաժողովի ավարտին պրոֆեսոր Վաչագան Գրիգորյանը մասնակիցներին հանձնեց հավաստագրեր:
ԳՊՀ-ՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ COP-17-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ և դասախոսներ, դպրոցների հարգելի՛ ուսուցիչներ և ավագ դասարանների աշակերտներ, բնապահպանական խնդիրներով մտահոգ անձինք, ս․ թ․ հոկտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետությունում կկայանա ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP-17)։ Համաժողովին ընդառաջ ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպել է գիտաժողով։ Սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվեցիայի կիրառման կառուցակարգերին և ներպետական իրավական կարգավորումներին նվիրված ուսանողական գիտաժողովին։
Գիտաժողովը տեղի կունենա 2026 թվականի մայիսի 7-ին, ժամը 12:00-ին՝ ԳՊՀ կենտրոնական մասնաշենքի Հրաչյա Աճառյանի անվան լսարանում։
Գիտաժողովի ընթացքում ԳՊՀ իրավագիտության բաժնի ուսանողները կներկայացնեն կենսաբանական բազմազանության պահպանության միջազգային իրավական հիմքերը, հիմնական սկզբունքներն ու պետությունների պարտավորությունները, բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու միջոցները։
Սիրով սպասում ենք ձեզ։
ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի
ուսանողական գիտական ընկերություն