Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գլխավոր >> ԳՊՀ գրադարան
 Документ без названия

ԳՊՀ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

ԳՊՀ ԳՐԱԴԱՐԱՆ ԳՊՀ ԳՐԱԴԱՐԱՆ ԳՊՀ ԳՐԱԴԱՐԱՆ ԳՊՀ ԳՐԱԴԱՐԱՆ ԳՊՀ ԳՐԱԴԱՐԱՆ ԳՊՀ ԳՐԱԴԱՐԱՆ ԳՊՀ ԳՐԱԴԱՐԱՆ

ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ
ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 1996-2015

ԳՊՀ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐԸ

ԳՊՀ գրադարանը ստեղծվել է 1993 թվականին, Գավառի պետական համալսարանի հիմնադրումից անմիջապես հետո:

Համալսարանի համար հույժ կարևոր էր գրքերի, դասագրքերի առկայությունը, ինչը դարձավ համալսարանի հիմնադիր ռեկտոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի առաջնահերթ խնդիրը: Գրադարանի հիմնական գրքային ֆոնդի հիմքը կազմեց տարբեր հաստատություններից, անհատներից ձեռք բերված ու նվիրաբերված գրականությունը:

Գրադարանի համալրման գործում իրենց ավանդն ունեցան Հրանուշ Հակոբյանը, Ազատ Եղիազարյանը, ԳԱԱ աշխատակից Գևորգ Ջանոյանը, ամերիկահայ բարերարներ Ռիտա Պալյանը, Ժենյա Ռզայե Այդինյանը, Իվա և Ջեկ Մեծորյանները, ԳՊՀ պրոֆեսոր Մկրտիչ Թենեքեջյանը:

ՀՀ ԿԳ նախկին նախարար պարոն Արտաշես Պողոսյանի թույլտվությամբ, Մկրտիչ Դայանի և Վազգեն Պողոսյանի նախաձեռնությամբ, արդեն փակված և փակվող ՊՏՈՒ-ների գրադարանների գրքային ֆոնդը տեղափոխվեց Գավառ: 1997թ.-ին գրադարանի մասնագիտական ֆոնդը համալրվեց գրադարանի վարիչ Ելիզավետա Բադալյանի, կենսաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սիմոնյանի, դասախոս Էդուարդ Գրիգորյանի նվիրատվությունների շնորհիվ:

Գավառի պետական համալսարանն այսօր ունի 2 գրադարան, 2 ընթերցասրահ, ամբիոններին կից ուսումնական գրականությամբ համալրված կաբինետներ: Թիվ 1 գրադարանը (վարիչ` Ն.Պետրոսյան) գտնվում է ԳՊՀ կենտրոնական մասնաշենքում և տրամադրում է հումանիտար մասնագիտություններին (պատմություն, մանկավարժություն, իրավագիտություն), տնտեսագիտությանն ու բանասիրությանն առնչվող գրականություն: Թիվ 2 գրադարանը (վարիչ` Ե. Հակոբյան) գործում է ԳՊՀ բնագիտական ֆակուլտետի մասնաշենքում և հագեցած է կենսաբանության, աշխարհագրության, բնապահպանության, ինֆորմատիկային և հաշվողական տեխնիկային առնչվող գրականությամբ:

Դասագրքերի և մասնագիտական թարմ գրականության պահանջը տարեցտարի ավելանում է: Ըստ այդմ՝ համալրվում է ԳՊՀ գրադարանի գրքային ֆոնդը: Գրադարանի ողջ գրքապաշարը դասակարգված է: Այդ բազայի հիման վրա կազմված են բազմազան գրացուցակներ, մատենագիտական ցանկեր, հանձնարարական և թեմատիկ ցուցակներ, գիտական հոդվածների տեղեկատվական ցանկեր` տարբեր մասնագիտությունների ուսանողների համար:

Երկաստիճան կրթական համակարգի պայմաններում զգալիորեն մեծացել է համալսարանի գրադարանի դերը ուսումնական, գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման գործընթացներում:

Գրադարանը զուտ ուսումնական գործընթացը սպասարկող կառույցից վերածվել է գիտահետազոտական գործունեությունը սպասարկող ստորաբաժանման, տեղեկատվական-մեթոդական կենտրոնի, դարձել էլեկտրոնային տեղեկատվական ռեսուրսների կենտրոն: Կարևորվում է համագործակցությունն Հայաստանի Հանրապետության ազգային գրադարանի, առաջատար համալսարանների ֆունդամենտալ գրադարանների, «Գրքասեր», «Բուկինիստ» և այլ գրքավաճառ կազմակերպությունների հետ:

Անհրաժեշտ է մշտական կապի մեջ լինել առաջատար հրատարակչությունների հետ և նրանց գրքացանկի հիման վրա պատվիրել նորագույն գրականություն` համալրելով գրադարանային ֆոնդը: Այս նպատակով անհրաժեշտ է համալսարանին` որպես մարզային բուհի իրավունք տալ` ստանալու բոլոր նոր հրատարակված մասնագիտական գրքերի ազդանշանային օրինակները, որից հետո համալսարանն ըստ անհրաժեշտության կպատվիրի այդ գրքերի որոշակի խմբաքանակներ: Անհրաժեշտ է բոլոր հիմնական առարկաները հնարավորինս ապահովել դասագրքերով, ուսումնամեթոդական ձեռնարկներով, քրեստոմատիաներով, ունենալ նաև գիտահանրամատչելի, վավերագրական-հրապարակախոսական և այլ գրականություն, բառարաններ, այլ ժողովածուներ: Կարևորվում է համագործակցությունն առաջատար համալսարանների ֆունդամենտալ գրադարանների, «Գրքասեր», «Բուկինիստ» և այլ գրքավաճառ կազմակերպությունների հետ: Իսկ դրա համար անհրաժեշտ են նոր կոմունիկացիոն և ֆինանսական հնարավորություններ: Անհրաժեշտ է մուտք ունենալ օրինակելի գրադարանների ինտերնետ-կայքեր, դառնալ միջգրադարանային էլեկտրոնային համակարգի բաժանորդ, Հայաստանի էլեկտրոնային գրադարանների Ասոցիացիայի անդամ: Գրադարանը պետք է սերտ կապեր ունենա Հանրապետության ազգային գրադարանի և այլ համալսարանների գրադարանների հետ և հնարավորինս բավարարի բաժանորդների կարիքները: Անհրաժեշտ է ընթերցասրահը դարձնել բազմաֆունկցիոնալ, հագեցնել անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, վերածել նաև շնորհանդեսների կազմակերպման սրահի, կոնֆերենս-դահլիճի, այնտեղ կազմակերպել մարզային և հանրապետական նշանակության միջոցառումներ: Գրադարանին կից անհրաժեշտ է ստեղծել գիտամեթոդական կաբինետ` դասախոսների, գիտաշխատողների, մյուս ցանկացողների համար` ինտերնետային հանգույցով, պարբերական հանդեսներով, նորագույն գրականությամբ, աշխատելու համար անհրաժեշտ պայմաններով:

Գավառի պետական համալսարանի շրջանավարտ-աշխատակիցների կողմից ստեղծվել և արդյունավետ կերպով գործում է էլեկտրոնային «E-Library GSU» գրադարանային համակարգը, որը կարևոր դերակատարություն ունի սովորողների ուսումնառության մեջ։ Համակարգը ներառում է ինչպես մասնագիտական, այնպես էլ գեղարվեստական գրքեր, որոնց շարքերը պարբերաբար համալրվում են։ Համակարգում տեղադրված է նաև ԱՄՆ դեսպանատան էլեկտրոնային շտեմարանների հղումը, որից ԳՊՀ ուսանողները ակտիվորեն օգտվում են։ Համալսարանի գրադարանը համալրված է KINDLE ընթերցիչներով և Audio-գրքերով։