ԳՊՀ 29-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ 7-ՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 29-րդ միջազգային գիտաժողովի 7-րդ բաժանմունքի աշխատանքը ղեկավարեց հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչագան Գրիգորյանը։ Պարոն Գրիգորյանը ներկայացրեց զեկուցում՝ «Գյուղը Արտաշես Ղահրիյանի ստեղծագործության մեջ» թեմայով։

ԳՊՀ դասախոս, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսինե Ղռեջյանը ներկայացրեց զեկուցում՝ «Երդմամբ կնքված դաշինքների ծիսակարգը և հավատալիքային հիմքերը IV-XIII դդ․ հայ պատմագրության մեջ» թեմայով։

ԳՊՀ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Քրիստինե Բատիկյանը տիկին Լուսինե Ղռեջյանի հետ համահեղինակությամբ ներկայացրեց զեկուցում՝ «Խրատը որպես բարոյախոսական ժանր միջնադարյան հայ գրականության համակարգում» թեմայով։

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Մարինե Խեմչյանը ներկայացրեց զեկուցում՝ «Վասպուրականի բանահյուսական ժառանգությունը 19-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դարասկիզբ» թեմայով։

ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտաշխատող, ԵՊԲՀ դասախոս Ալինա Ղարիբյանը ներկայացրեց զեկուցում՝ «Դեղձուն Ծամի կերպարը «Սասնա ծռեր» էպոսում» թեմայով։

Գավառի ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լիլիկ Հակոբյանը ներկայացրեց զեկուցում՝ «Սովորողների արժեհամակարգի ձևավորման մեթոդաբանական հիմքերը Հ. Թումանյանի «Հազարան բլբուլ» հեքիաթի նախագծային ուսուցման համատեքստում» թեմայով։

ԵՕՀՊՄ քոլեջի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, ՀՊՄՀ Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասպիրանտ Աստղիկ Բոյաջյանի զեկուցումը նվիրված էր Արտավազդի կերպարին՝ Վլադիմիր Հարությունյանի «Անմահության նախօրեին» վեպ։

Բաժանմունքի աշխատանքն ընթացավ ակտիվ գիտական քննարկումների մթնոլորտում։ Ներկայացված զեկուցումները առանձնացան թեմատիկ բազմազանությամբ, գիտական նորույթով և հայագիտության տարբեր ոլորտների արդիական խնդիրների լուսաբանմամբ։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան