ՖՐԱՆՍԵՐԵՆԸ՝ ՍԻՐՈ ԼԵԶՈՒ

Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի բակալավրիատի առկա բաժնի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսում ուսանողների գիտելիքների ամփոփիչ ստուգումը Ֆրանսերենից առարկայի դասախոս, ԿԱԶԱ շվեյցարական հիմնադրամի Ֆրանկոֆոնիայի ծրագրի պատասխանատու Գայանե Հայրապետյանն անցկացրեց Ֆրանսիայից ժամանած կամավորներ Սեսիլի և Ժուլիետի մասնակցությամբ: Ուսանողները հնարավորություն ունեցան ֆրանսերենից իրենց ձեռք բերած գիտելիքները գործնականում կիրառելու լեզվակիրների հետ անմիջական շփման ընթացքում: Ուսանողները նշեցին, որ սիրո լեզուն գեղեցիկ է հնչում և հմայում է երգերում, բանաստեղծություններում, կինոյում և արվեստի մյուս ճյուղերում։ Ուսանողները տիկին Հայրապետյանի և ֆրանսիացի հյուրերի հետ եղան Գավառի պետական համալսարանի Վարշամ Ավետյանի անվան թանգարանում, այցելեցին Գավառի պատմամշակութային վայրեր:

Scroll to Top
Գավառի պետական համալսարան