Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Գավառի պետական համալսարանում կայացավ ցերեկույթ՝ նվիրված հայ-ֆրանսիական հարաբերություններին։ Միջոցառումը կազմակերպել էին դասախոս Լալա Մկրտչյանը և «Սերվիս» բաժնի 4-րդ կուրսի ուսանողները։ Ֆրանսերեն գեղեցիկ արտահայտություններով և աֆորիզմներով համեմված հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան Նելլի Գրիգորյանը, Սիլվի Սարգսյանը, Սիլվա Բոշյանը, Անի Մարտիրոսյանը, Էլեն Վարպետյանը, Անուշ Հովհաննիսյանը, ովքեր ներկայացրին հայ-ֆրանսիական հարաբերությունների պատմությունն ու զարգացման ուղղությունները, անդրադարձան Միսաք Մանուշյանի, Շառլ Ազնավուրի, Անրի Վերնոյի, Պատրիկ Ֆիորիի և Էդգար Շահինի կյանքին ու գործունեությանը։ Միջոցառման ընթացքում հնչեցին հատվածներ Շառլ Ազնավուրի և Պատրիկ Ֆիորիի կատարումներից։
Ցերեկույթն ավարտվեց «Քեզ համար, Հայաստա՛ն» հուզիչ երգով։