Գավառի պետական համալսարանում կայացավ ցերեկույթ՝ «Վարպետ գրողն ու երգահանը՝սերնդակիցներ» խորագրով, նվիրված Ավետիք Իսահակյանին և աշուղ Ջիվանուն։ Միջոցառումը կազմակերպել էր ուսանողական խորհուրդը՝ համալսարանի գրադարանավարուհի Ալվարդ Թոռչյանի նախաձեռնությամբ։ Ցերեկույթի ընթացքում ներկայացվեցին հուզիչ դրվագներ համաժողովրդական սիրո արժանացած սերնդակից Վարպետների կյանքից, հետաքրքիր պատմություններ նրանց հանդիպումներից։
Ուսանողների կատարմամբ հնչեցին Իսահակյանի խոհափիլիսոփայական բանաստեղծություններից,իսկ Ջիվանու հոգեպարար ստեղծագործություններից երգեցինբնագիտատնտեսագիտական ֆակուլտետի ուսանող Աշոտ Կատվալյանը և հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողուհի Աիդա Կարապետյանը։ Ավետիք Իսահակյանի և Ջիվանու արվեստի առանձնահատկություններին անդրադարձավ և գեղեցիկ նմուշներ կատարեց Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Համլետ Ղաջոյանը։
Ցերեկույթի երկրորդ մասում հանդես եկան ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, դեկաններ Թաթուլ Ասոյանը և Մարտին Ավագյանը, դեկանի տեղակալ Մելանյա Գարեյանը, բուհի որակի ապահովման բաժնի վարիչ Քանաքարա Հայրապետյանը, ակադեմիական քաղաքականության բաժնի վարիչ Օլգա Ղազարյանը, ուսանողուհի Վանուհի Կոստանյանը՝ ներկայացնելով Ավետիք Իսահակյանի և աշուղ Ջիվանու ստեղծագործական ժառանգության իրենց ընկալումները, կարևորելով երիտասարդների բարոյական, հոգևոր-մշակութային և գեղագիտական կրթությունն ու դաստիարակությունը։