Գավառի պետական համալսարանի բակալավրիատի սիրելի՛ դիմորդներ, տեղեկացնում ենք ձեզ, որ ս․ թ․ ապրիլի 15-ից մեկնարկվել է 2026 թվականի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական քննությունների հայտագրման գործընթացը։
Դիմորդը բուհը՝ Գավառի պետական համալսարանը և մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության միասնական քննությունները հանձնելու կամ հանձնած քննությունները մուտքագրելու համար պետք է ունենա Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) անձնական համար և մինչև ս․ թ․ մայիսի 10-ը առցանց եղանակով ԳԹԿ https://dimord.am/ կայքէջում լրացնի ընդունելության դիմում-հայտ:
ԳԹԿ անձնական համար ստանալու համար դիմորդները պետք է դիմեն իրենց ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2025-2026 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները դիմում են իրենց բնակության վայրի՝ այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին։ Ուսումնական հաստատության տնօրենը ստուգում է ընդունելության քննություն հանձնել ցանկացող դիմորդի՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 1500 (մեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ վճարի անդորրագրի առկայությունը կամ վճարից ազատված լինելու փաստաթուղթը և, եթե չի մասնակցել միասնական քննությունների առաջին (հունվար-փետրվար) փուլին, ապա տալիս է ԳԹԿ անձնական համար։ Առաջին փուլի (հունվար-փետրվար ամիսներին) միասնական քննություններին մասնակցած շրջանավարտ-դիմորդը հայտագրման ժամանակ օգտագործում է ԳԹԿ նախկին անձնական համարը։ Դիմորդը (շրջանավարտը), եթե ունի ուժի մեջ գտնվող միասնական քննության գնահատական և չի ցանկանում նույն առարկայից հանձնել միասնական նոր քննություն, ապա
հայտագրում է ԳՊՀ-ն, մասնագիտությունը և պահպանում տվյալ մասնագիտության համար սահմանված քննության(ների) գնահատական(ներ)ը։
Ընդունելության դիմում հայտը լրացնելու համար անհրաժեշտ են նաև՝
— 3х4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
— անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը։
Միասնական քննությունների վճարից ազատվում են՝
1․ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակում ունեցող զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ծնողները, ամուսինը (կինը), մինչև 27 տարեկան զավակները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքների,
2․ հաշմանդամություն ունեցող երեխաները, 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք կամ ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք,
3․ առանց ծնողական խնամքի մնացած՝ մինչև 23 տարեկան երեխաները։
4․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով սահմանված միջազգային օլիմպիադաների անհատական մրցանակակիրները՝ մրցանակը ստանալուց հետո երեք տարվա ընթացքում՝ ընդունելության դիմում-հայտում համապատասխան (առարկայական) մասնագիտություններ հայտագրելու դեպքում։
Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են այդ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր։
Մանրամասների համար կարող եք զանգահարել 060-46-12-43, 099-02-21-41 հեռախոսահամարներով։
Մաղթում ենք հաջողություն։