ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․  ՀՐԱՎԻՐՈՒՄ  ԵՆՔ  ԳՊՀ  ՀԵՌԱԿԱ ԲԱԺՆԻ  ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ  ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Գավառի պետական համալսարանի հեռակա բաժնի առաջինից չորրորդ կուրսերի  սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ 2026 թվականի ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի դասերը կմեկնարկեն 2026թ. հունիսի 3-ին և կավարտվեն 2026 թ. հունիսի 21-ին:

Միաժամանակ հայտնում ենք, որ ս  թ հունիսի 7-ին ԳՊՀ-ում ոչ աշխատանքային օր է, ուստի հունիսի 7-ի փոխարեն դասերը կկայանան հունիսի 9-ին։

Դասերին մասնակցելը պարտադիր է։ Խնդրում ենք ժամանակին և պատշաճ կերպով կատարել ձեր ուսումնական և ֆինանսական  պարտականությունները։

Հիմքերի առկայության դեպքում ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում, բուհի կողմից զեղչ ստանալու մասին դիմումները և համապատասխան փաստաթղթերն  ընդունվում են մինչև 2026 թվականի հունիսի 10-ը` ներառյալ։

Այն ուսանողները, ովքեր զինվորական ծառայության զորակոչվելու վերաբերյալ ծանուցագիր են ստացել, խնդրում ենք ծանուցագրի պատճեն՝ դիմումին կից, ներկայացնել ռեկտորատ, տարկետում ստանալու նպատակով։

Ձեզ հետաքրքրող հարցերով կարող եք դիմել ԳՊՀ ֆակուլտետների դեկանատներ, ամբիոններ, ռեկտորատ։

Համալսարանի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումներն ու աշխատակիցները սիրով սպասում են ձեզ։

Մաղթում ենք արդյունավետ ուսումնառություն։

ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին

Scroll to Top
Գավառի պետական համալսարան