ԳՊՀ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2026-2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ դիմորդներ, տեղեկացնում ենք, որ Գավառի պետական համալսարանի մագիստրատուրայի 2026-2027 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելությունը կկազմակերպվի ս․ թ․ հունիսի 6-ից մինչև սեպտեմբերի 1-ը։

Ընդունելությունն իրականացվում է հետևյալ մասնագիտություններով՝

1. Տարրական մանկավարժություն և մեթոդիկա

2. Պատմություն

3. Հայոց լեզու և գրականություն

4. Ռուսաց լեզու և գրականություն

5. Անգլերեն լեզու և գրականություն

6. Հաշվապահական հաշվառում /ըստ ճյուղերի/

7. Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ

8. Տնտեսագիտություն

9. Իրավագիտություն

10. Համակարգչային ճարտարագիտություն

11. Կանաչ տնտեսություն և կայուն զարգացում

12. Կենսաբանություն

13. Աշխարհագրություն

14. Բնապահպանություն և բնօգտագործում

Դիմում-հայտի հետ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

1. անձը հաստատող փաստաթուղթը և պատճեն,

2. բարձրագույն կրթության դիպլոմի և հավելվածի բնօրինակն ու պատճենը,

3. ինքնակենսագրություն,

4. երաշխավորագիր ֆակուլտետի խորհրդից (նախորդ տարիների շրջանավարտները երաշխավորագրեր չեն ներկայացնում),

5. զինվորական ծառայության առնչության վերաբերյալ փաստաթուղթը և պատճեն (առկայության դեպքում),

6. հրատարակված գիտական աշխատանքների ցուցակ (առկայության դեպքում),

7. ՀՀ օրեսդրությամբ սահմանված հատուկ արտոնություններից oգտվելու մասին փաստաթուղթը և պատճեն (առկայության դեպքում` հաշմանդամության վերաբերյալ տեղեկանք, եթե հավակնորդը I կամ II խմբի հաշմանդամ է, մինչև 23 տարեկան երկկողմանի ծնողազուրկ, զոհված զինծառայողի երեխա լինելու մասին փաստաթղթեր)։

8. 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),

9. ընդունելության ծառայությունների համար սահմանված 3000 (երեք հազար) ՀՀ դրամի վճարի անդորրագիր (փոխանցումը կատարել ցանկացած բանկից՝ «ՎՏԲ Հայաստան» բանկ ՓԲԸ Կամո մ/ճ 16021100146800 հաշվեհամարին)

Կից ներկայացնում ենք ԳՊՀ մագիստրատուրայի ուսման վարձավճարի չափերը՝ ըստ մասնագիտությունների։

 

Scroll to Top
Գավառի պետական համալսարան