ԳՊՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Գավառի պետական համալսարանում սահմանված կարգով ընթացավ բակալավրիատի և մագիստրատուրայի 2025-2026 ուսումնական տարվա ավարտական կուրսերի ուսանողների ամփոփիչ ատեստավորումը։ ԳՊՀ բակալավրիատի առկա և հեռակա բաժինների շրջանավարտները հաջողությամբ պաշտպանեցին ավարտական աշխատանքները, իսկ մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողները՝ մագիստրոսական թեզերը։

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահներն ու անդամները բարձր գնահատեցին շրջանավարտների մասնագիտական պատրաստվածությունը, տեսական գիտելիքների խորությունը, հետազոտական կարողություններն ու գործնական հմտությունները։ Նշվեց, որ ներկայացված ավարտական աշխատանքներն ու մագիստրոսական թեզերը համապատասխանում են ժամանակակից ակադեմիական պահանջներին, առանձնանում են արդիականությամբ, ինքնուրույն վերլուծություններով և գիտական հիմնավորված մոտեցումներով։

Գավառի պետական համալսարանի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմը շնորհավորում է շրջանավարտներին և մաղթում, որ համալսարանում ձեռք բերած գիտելիքները, հմտություններն ու արժեքները դառնան նրանց հետագա մասնագիտական ու անձնական հաջողությունների ամուր հիմք։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան