Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում կայացավ Եվրոպական միության «Էրազմուս+ DeSIRe․Հայաստանի և Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ճկուն հմտությունների զարգացում՝ 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան» ծրագրի եզրափակիչ համաժողովը։
Համաժողովին ներկա էին Հայաստանի, Վրաստանի և եվրոպական գործընկեր հաստատությունների ներկայացուցիչներ։ Եռամյա ծրագիրը համակարգել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը։ Մասնակից բուհերը ներկայացրին արձանագրված արդյունքները։«DeSIRe» ծրագրի շրջանակում իրականացվել են ուսումնասիրություններ, մշակվել են կրթական մոդուլներ և թվային ուսուցման գործիքներ, կազմակերպվել են վերապատրաստումներ՝ուղղված բուհերի կարողությունների զարգացմանը և ուսանողների՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ճկուն հմտությունների ձեռքբերմանը։
Գավառի պետական համալսարանից հանդիպմանը մասնակցեց արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը։