Գավառի պետական համալսարանի սիրելի՛ դիմորդներ, տեղեկացնում ենք, որ ս․ թ․ ապրիլի 15-ից Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսել է 2025 թվականի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը։
Դիմորդը (շրջանավարտը) բուհը և մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության միասնական քննությունները հանձնելու կամ հանձնած քննությունները մուտքագրելու համար պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և մինչև ս․ թ․ մայիսի 10-ը առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի https://dimord.am/ կայքէջում լրացնի ընդունելության դիմում-հայտ:
ԳԹԿ անձնական համար ստանալու համար դիմորդը (շրջանավարտը) դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2024-2025 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները դիմում են իրենց բնակության վայրի՝ այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին։ Ուսումնական հաստատության տնօրենը ստուգում է ընդունելության քննություն հանձնել ցանկացող դիմորդի՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 1500 (մեկ հազար հինգ հարյուր) դրամ վճարի անդորրագրի առկայությունը կամ վճարից ազատված լինելու փաստաթուղթը և, եթե չի մասնակցել միասնական քննությունների առաջին (հունվար-փետրվար) փուլին, ապա տալիս է ԳԹԿ անձնական համար։ Առաջին փուլի (հունվար-փետրվար) միասնական քննություններին մասնակցած շրջանավարտ-դիմորդը հայտագրման ժամանակ օգտագործում է ԳԹԿ նախկին անձնական համարը։
Դիմորդը (շրջանավարտը), եթե ունի ուժի մեջ գտնվող միասնական քննության գնահատական և չի ցանկանում նույն առարկայից հանձնել միասնական նոր քննություն, ապա հայտագրում է բուհը, մասնագիտությունը և պահպանում տվյալ մասնագիտության համար սահմանված քննության(ների) գնահատական(ներ)ը։
Ընդունելության դիմում հայտը լրացնելու համար անհրաժեշտ են նաև՝
— 3х4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
— անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը։
Միասնական քննությունների վճարից ազատվում են՝
1․ պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
2․ 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
3․ ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
4․ առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք։
Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ՆԳ նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները։
Մանրամասների համար կարող եք զանգահարել 060-46-12-42, 060-46-03-02, 060-46-04-03 հեռախոսահամարներով։
Մաղթում ենք հաջողություն։
ԳՊՀ ընդունող հանձնաժողով։