ԳՊՀ-ՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Գավառի պետական համալսարանում ընթացքի մեջ է բակալավրիատի և մագիստրատուրայի 2025-2026 ուսումնական տարվա ավարտական կուրսերի ուսանողների ամփոփիչ ատեստավորման գործընթացը։ ԳՊՀ բակալավրիատի «Տնտեսագիտություն», «Հաշվապահական հաշվառում», «Ֆինանսներ», «Համակարգչային ճարտարագիտություն», «Իրավագիտություն», «Պատմություն» մասնագիտությունների առկա և հեռակա բաժինների ուսանողները հաջողությամբ պաշտպանեցին ավարտական աշխատանքները, իսկ «Հաշվապահական հաշվառում», «Համակարգչային ճարտարագիտություն» և «Պատմություն» մասնագիտությունների մագիստրատուրայի 2-րդ կուրսերի ուսանողները՝ մագիստրոսական թեզերը։ Ուսանողները ներկայացրին արդիական […]

ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍԸ՝ ՀՌՈՄԻ ՍԱՊԻԵՆԶԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Եվրոպական միության «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ, օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Լիլիթ Թոռչյանը դասախոսական աշխատանք կատարեց Իտալիայի Հանրապետության Հռոմի Սապիենզայի համալսարանում։ Դասախոսություններն անցկացվեցին Արվեստի և հումանիտար գիտությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնի ուսանողների համար՝ «Մշակույթների պատմություն» դասընթացի շրջանակում։ Դասախոսությանը ներկա էին ուսանողներ Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Եթովպիայից, […]

ԳՊՀ 29-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ 5-ՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

2026 թ․ մայիսի 2-ին կայացած Գավառի պետական համալսարանի 29-րդ միջազգային գիտաժողովի 5-րդ բաժանմունքում ներկայացվեցին մանկավարժական և հոգեբանական գիտությունների հիմնախնդիրներին նվիրված հետաքրքիր զեկուցումներ։ Բաժանմունքի աշխատանքը ղեկավարեց ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս, մանկավարժահոգեբանական կենտրոնի ղեկավար, հոգեբան-փորձագետ Արմինե Դավթյանը։ Գիտաժողովի մասնակիցները հանդես եկան տեսական և կիրառական նշանակություն ունեցող զեկուցումներով, որոնք վերաբերում էին կրթության, դաստիարակության, հոգեբանական […]

ԳՊՀ «ՍԵՐՎԻՍ» ԲԱԺՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՊՐԱԿՏԻԿԱՆ ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ

Գավառի պետական համալսարանի «Սերվիս» բաժնի ուսանողները՝ ուսումնական պրակտիկայի շրջանակներում, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, դոցենտ Մարտին Ավագյանի, Կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնի դասախոս, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամայիս Ավագյանի ղեկավարությամբ, դեկանի տեղակալ Մելանյա Գարեյանի և ակադեմիական խորհրդատու Անուշ Ոսկանյանի ուղեկցությամբ այցելեցին ՀՀ Տավուշի և Լոռու մարզեր։ Ուսումնական պրակտիկայի ընթացքում ուսանողներն այցելեցին Լոռու մարզի պատմամշակութային հուշարձաններ՝ Օձունի վանք […]

ԳՊՀ  29-ՐԴ  ԳԻՏԱԺՈՂՈՎԻ  4-ՐԴ  ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ  ՄԱՍԻՆ

Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 29-րդ միջազգային գիտաժողովի 4-րդ բաժանմունքում տեղի ունեցած քննարկումները նվիրված էին տնտեսագիտության արդի հիմնահարցերին։ Բաժանմունքի աշխատանքը ղեկավարեց ԳՊՀ կառավարման և ֆինանսների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սամվել Ամիրխանյանը «Հանքարդյունաբերող կազմակերպությունների գործունեության կառավարման գնահատումը և բարելավման  ուղիները «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի օրինակով» թեմայով էր պարոն Ամիրխանյանի և  ԳՊՀ տնտեսագիտություն  բաժնի  4-րդ կուրսի ուսանողուհի […]

ԲԱՑ ԴԱՍ ԳՊՀ-ՈՒՄ՝ «ԳԱՎԱՌԻ ԲԱՆԱՐՎԵՍՏԻ ՄԵՐՕՐՅԱ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ

Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետում կայացավ գիտագործնական ուղղվածությամբ «Գավառի բանարվեստի մերօրյա դրսևորումները» խորագրով բաց դաս, որը վարեց Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Լուսինե Ղռեջյանը: Բաց դասին ներկա էին հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողներ, պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ: Ներկա […]

ԳՊՀ 29-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ 3-ՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 29-րդ միջազգային գիտաժողովի 3-րդ բաժանմունքի աշխատանքը ղեկավարեց սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, տնտեսագիտության թեկնածու, ԳՊՀ դասախոս Արմեն Սահակյանը։ Պարոն Սահակյանը ներկայացրեց զեկուցում՝ «Արհեստական ​​բանականության դերը Հայ եկեղեցու ծխական համայնքների կյանքում. աստվածաբանական և սոցիոլոգիական վերլուծություն» թեմայով։ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Լիանա Բալյանը զեկուցեց սոցիալական գործընկերության արդյունավետության գնահատման հիմնահարցերի վերաբերյալ։ […]

ԳՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Գավառի պետական համալսարանում մեկնարկեց բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ուսանողների ամփոփիչ ատեստավորման գործընթացը։ «Դեղագործական քիմիա», «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտությունների հեռակա բաժնի ուսանողները, «Սերվիս» մասնագիտության բակալավրիատի առկա և հեռակա բաժինների ուսանողները հաջողությամբ պաշտպանեցին ավարտական աշխատանքները։ Նրանք ներկայացրին տեսական և գործնական հիմնախնդիրներ բովանդակող ավարտական աշխատանքներ՝ անդրադառնալով ոլորտային արդիական հարցերին և առաջարկելով որոշակի լուծումներ։ Ուսանողները ցուցաբերեցին մասնագիտական […]

ԳՊՀ 29-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ 2-ՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 29-րդ միջազգային գիտաժողովի 2-րդ մասնագիտական բաժանմունքում ներկայացվեցին զեկուցումներ իրավագիտության և քաղաքագիտության արդի հիմնահարցերի վերաբերյալ։ Գավառի պետական համալսարանի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դասախոս, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանը և ԳՊՀ ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Ռուզաննա Հակոբյանը համահեղինակությամբ պատրաստել էին զեկուցում՝ «Պառլամենտի գործառույթների  իրականացման կառուցակարգերը Կառավարության հետ փոխհարաբերությունների համատեքստում» թեմայով։ […]

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Գավառի պետական համալսարանում կայացավ հանդիպում ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Նորին Գերազանցություն Պետր Պիրունչիկի և ՀՀ-ում Ռումինիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Նորին Գերազանցություն Կորնել Իոնեսկուի հետ՝ «Եվրոպական միությունը երիտասարդների համար․ եկեք խոսենք այն մասին, ինչը միավորում է մեզ» խորագրով։ Հանդիպումը տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կազմակերպած Եվրոպայի օրերի միջոցառումների շրջանակում։ Ողջույնի […]

ԳՊՀ 29-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

2026 թ․ մայիսի 2-ին կայացած Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 29-րդ միջազգային գիտաժողովի առաջին բաժանմունքում ներկայացվեցին զեկուցումներ փիլիսոփայական, աստվածաբանական, պատմական, մշակութաբանական գիտությունների տարբեր հիմնախնդիրների վերաբերյալ։ Ծրագրում զեկուցումները նվիրված էին հայոց պատմության հիմնախնդիրներին՝ Հայաստանի առաջին հանրապետության մամուլին, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը, 1945 թ․ Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցին, ինչպես նաև 1915-1920-ականների Նոր Բայազետի գավառում որբախնամ գործունեության կազմակերպման […]

ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍ ԼՈՒՍԻՆԵ ԲԱԽՏԻԿՅԱՆԸ՝ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՄՈՒՐՍԻԱՅԻ ՍՈՒՐԲ ԱՆՏՈՆԻՈՍ ԿԱԹՈԼԻԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Եվրոպական միության «Էրազմուս+» միջազգային շարժունության ծրագրի շրջանակներում Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության ամբիոնի դասախոս Լուսինե Բախտիկյանը մասնակցեց Իսպանիայի Թագավորության Մուրսիա քաղաքի Սուրբ Անտոնիոս կաթոլիկ համալսարանում (UCAM) կազմակերպված 2026 թվականի միջազգային շաբաթին։ «Միջազգային շաբաթ-2026»-ի հիմնական նպատակն էր ներկայացնել եվրոպական կրթական ու գիտական համակարգը, միջազգային համագործակցության ուղղությունները։ Լուսինե Բախտիկյանը մասնակցեց ակադեմիական շարժունությանը նվիրված աշխատաժողովին, բուհերի […]

ԳՊՀ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ ԳԱՅԱՆԵ ՄԻՐԻԲՅԱՆԸ՝ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԿՈՐԴՈԲԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Եվրոպական միության «Էրազմուս+» միջազգային շարժունության ծրագրի շրջանակներում Գավառի պետական համալսարանի օտար լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Միրիբյանը մասնակցել է Իսպանիայի Թագավորության Կորդոբայի համալսարանում կայացած «Միջազգային շաբաթ-2026» (International Week-2026) միջոցառմանը։ Միջազգային շաբաթը համագործակցային հարթակ է, որը նպատակ ունի հնարավորություն ընձեռել գործընկեր համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի անդամներին՝ ծանոթանալու Կորդոբայի համալսարանի Կրթական գիտությունների և […]

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԳՊՀ-ՈՒՄ՝ «ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՄԱԿ-Ի ԿՈՆՎԵՑԻԱՆ ԵՎ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ

2026 թվականի հոկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք COP-17 համաժողովին ընդառաջ Գավառի պետական համալսարանում կյանքի կոչվեց հերթական նախաձեռնությունը․ իրավագիտության ամբիոնի և հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կայացավ «Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիան և ներպետական իրավական կարգավորումները» խորագրով ուսանողական գիտաժողով՝ նվիրված կենսաբանական բազմազանության պահպանության միջազգային իրավական հիմքերին, հիմնական սկզբունքներին, պետությունների պարտավորություններին և բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու միջոցներին։ […]

ՄԵԾ ՄԱՍՐԻԿԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ՝ ԳՊՀ-ՈՒՄ

Գավառի պետական համալսարանը հյուրընկալեց ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտներին՝ տնօրեն Աննա Գասպարյանի և ուսուցիչների ուղեկցությամբ։ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը աշակերտների համար վարեց մասնագիտական կողմնորոշմանը նվիրված դաս, կարևորեց որակյալ կրթությունը որպես հետաքրքիր և իմաստալից կյանքի երաշխիք։ Հյուրերը մասնակցեցին ուսանողական գիտաժողովին՝ նվիրված կենսաբանական բազմազանության պահպանության հիմնախնդիրներին, ներպետական և միջազգային իրավական հիմքերին։ […]

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ ԱՆՆԱ ԱՍԼԱՆՅԱՆԸ ՎՊՀ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԼԱՎԱԳՈՒՅՆ ԶԵԿՈՒՑՈՂ

Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Աննա Ասլանյանը մասնակցել է Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության կազմակերպած 15-րդ հանրապետական գիտական նստաշրջանին և ճանաչվել է «Լավագույն զեկուցմամբ հանդես եկած ուսանող»։ Աննա Ասլանյանը գիտաժողովին ներկայացրել է «Անմահության խնդիրը Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպում» խորագրով […]

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ Վ․ ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում  կայացավ միջհամալսարանական ուսանողական գիտաժողով՝ «Հետազոտող ուսանող» խորագրով։ Գիտաժողովին ԳՊՀ ուսանողները հանդես եկան զեկուցումներով` հետևյալ թեմաներով․ 1․ Քրիստինե Բատիկյան՝ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի, թեմա` «Ածականի ուսուցումը 5E մեթոդի միջոցով», 2․ Լաուրա Մանուկյան՝ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի, թեմա` ««Շրջված դասարան» մեթոդի կիրառման […]

ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍԸ՝ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎԵՅՐՈՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Եվրոպական միության «Էրազմուս+» միջազգային շարժունության ծրագրի շրջանակներում Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Սոնա Սիմոնյանը 2026 թվականի ապրիլի 20-24-ը իրականացրեց դասախոսական աշխատանք Պորտուգալիայի Հանրապետության Ավեյրոյի համալսարանում՝ դասախոսելով Լեզուների և մշակույթի ամբիոնի երկու տարբեր բաժինների երրորդ կուրսի ուսանողների հետ: Պարապմունքները, որոնք ծավալվեցին ընդհանուր և գիտական անգլերենի ոլորտներում, բնութագրվում են C1 […]

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳՊՀ 29-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Ս․ թ․ մայիսի 2-ին գումարվեց Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 29-րդ միջազգային գիտաժողովը, որի ծրագրում ընդգրկվել էին 142 հեղինակի և համահեղինակի ներկայացրած 104 գիտական զեկուցում։ Գիտաժողովին առցանց մասնակցեցին ինչպես վաստակաշատ գիտնականներ՝ գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, գիտությունների թեկնածուներ, դոցենտներ, այնպես էլ երիտասարդ հետազոտողներ՝ ասպիրանտներ ու հայցորդներ։ Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան գիտական խմբեր Հայաստանից և արտերկրից, ինչպես նաև ուսուցիչներ […]

Scroll to Top
Գավառի պետական համալսարան