Գավառի պետական համալսարանում ընթացքի մեջ է բակալավրիատի և մագիստրատուրայի 2025-2026 ուսումնական տարվա ավարտական կուրսերի ուսանողների ամփոփիչ ատեստավորման գործընթացը։ ԳՊՀ բակալավրիատի «Տնտեսագիտություն», «Հաշվապահական հաշվառում», «Ֆինանսներ», «Համակարգչային ճարտարագիտություն», «Իրավագիտություն», «Պատմություն» մասնագիտությունների առկա և հեռակա բաժինների ուսանողները հաջողությամբ պաշտպանեցին ավարտական աշխատանքները, իսկ «Հաշվապահական հաշվառում», «Համակարգչային ճարտարագիտություն» և «Պատմություն» մասնագիտությունների մագիստրատուրայի 2-րդ կուրսերի ուսանողները՝ մագիստրոսական թեզերը։ Ուսանողները ներկայացրին արդիական թեմաներով, գիտական և կիրառական նշանակություն ունեցող եզրակացություններ և առաջարկություններ բովանդակող ավարտական աշխատանքներ և մագիստրոսական թեզեր՝ անդրադառնալով մասնագիտական տարբեր հիմնախնդիրների։ Հանձնաժողովի նախագահները և անդամները բարձր գնահատեցին շրջանավարտների և նրանց գիտական ղեկավարների կատարած աշխատանքը՝ ընդգծելով ուսանողների՝ տեսական և գործնական պատրաստվածության պատշաճ մակարդակը, վերլուծական մտածողությունը, ինքնուրույն հետազոտական աշխատանքի կարողությունները, նրանց մաղթելով հաջողություններ մասնագիտական գործունեության մեջ։
ԳՊՀ-ՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ