Գավառի պետական համալսարանում կայացած միջազգային գիտական ֆորումում քննարկվեց մշակույթի և արվեստի դերը գլոբալացման դարաշրջանում։ Ֆորումի մասնակիցներին ողջունեց և մշակույթի ու արվեստի համամարդկային նշանակության մասին խոսեց բուհի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը։ Գիտական զեկուցումներով հանդես եկան Լեհաստանի Օլշտինի Վարմիայի և Մազուրիի համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարեկ Սոկոլովսկին, նույն ամբիոնի դասախոս, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Աննա Դասժևսկան, Արվեստի ինստիտուտի պրոֆեսոր, արվեստաբանության դոկտոր Քշիշտոֆ Շատրավսկին, Վարշավայի կաթոլիկ համալսարանի սոցիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Արթուր Վիսոցկին, ՌԴ ֆինանսական համալսարանի Վլադիկովկասի մասնաճյուղի հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Վիկտոր Բետանովը, Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Սյուզաննա Եղիազարյանը։ Ելույթ ունեցան սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի և շինարարության ու դիզայնի պետական համալսարանի պրոֆեսոր Սերգեյ Բիստրյանցևը, Մինսկի պետական լեզվաբանական համալսարանի դասախոս, դոկտորանտ Իննա Իլյիչևան։ Ֆորումին ներկա էին նաև Բրեստի պետական համալսարանի, ակադեմիկոս Մ. Դ. Միլիոնշչիկովի անվան Գրոզնիի պետական նավթային տեխնիկական համալսարանի պատվիրակներ։ Ներկայացված զեկուցումները հետաքրքիր էին և ուղեկցվում էին բովանդակալից քննարկումներով։
Ֆորումին մասնակցեցին ԳՊՀ դասախոսներ և ուսանողներ, ինչպես նաև Գավառի այլ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։ Ֆորումի աշխատանքները ղեկավարեց և արդյունքներն ամփոփեց ԳՊՀ պրոֆեսոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, տնտեսագիտության թեկնածու Արմեն Սահակյանը։
Ս․ Թ․ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԱՌՑԱՆՑ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՄԵՆԱՄՅԱ՝ 28-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ
Գավառի պետական համալսարանի 28-րդ գիտաժողովի կազմկոմիտեն տեղեկացնում է, որ ԳՊՀ ամենամյա գիտաժողովը կկայանա 2025թ. մայիսի 3-ին, սկիզբը՝ ժամը 11։00-ին, առցանց ձևաչափով։
Գիտաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
Լիագումար նիստին միանալու հղումն է՝
https://meet.jit.si/moderated/5c234f758314772946cda6a294fe278d07bde10c34821242af09b91c882a9a35
Լիագումար նիստից հետո գիտաժողովը կշարունակվի 10 մասնագիտական բաժանմունքներում, որոնց աշխատանքներին կարող եք մասնակցել ծրագրի համապատասխան բաժիններում նշված հղումներով։
Լիագումար նիստի և բոլոր բաժանմունքների հղումները հասանելի են նաև ներքոհիշյալ հասցեով՝
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը, անգլերենը։
Ցանկացած հարցի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝
+374 60 460302, 60-46-12-43, 60-46-12-99, 077-37-51-51։
Ինչպես նաև կարող եք դիմել մասնագիտական բաժանմունքների տեխնիկական պատասխանատուներին, որոնց հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցեները կարող եք գտնել ծրագրի համապատասխան բաժիններում։
Ս․ թ․ մայիսի 3-ին ԳՊՀ 28-րդ գիտաժողովին չմասնակցած հեղինակները կարող են զեկուցել մայիսի 4-ին, ժամը՝ 11:00-ին, առցանց ձևաչափով, հետևյալ հղումով․
https://meet.jit.si/moderated/5c234f758314772946cda6a294fe278d07bde10c34821242af09b91c882a9a35
Հարցերի դեպքում մեզ կարող եք գրել ԳՊՀ էլփոստի հետևյալ հասցեներով՝
infogsu@mail.ru և info@gsu.am
Շնորհակալություն համագործակցության համար։
ԳՊՀ 28-րդ գիտաժողովի կազմկոմիտե
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻ՝ «ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԴԵՐԸ ԳԼՈԲԱԼԻԶԱՑԻԱՅԻ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ
Տեղեկացնում ենք, որ Գավառի պետական համալսարանում կկայանա միջազգային գիտական ֆորում՝ «Մշակույթի և արվեստի դերը գլոբալիզացիայի դարաշրջանում» խորագրով։
Ֆորումը կանցկացվի ս․ թ․ ապրիլի 30-ին, սկիզբը՝ ժամը 11․00-ին, զուգակցված՝ առկա-առցանց ձևաչափով, ԳՊՀ գիտական խորհրդի նիստերի սրահում։
Հրավիրում ենք դասախոսների, ուսուցիչների, ասպիրանտների, ուսանողների, բարձր դասարանների աշակերտների, թեմայով հետաքրքրված անձանց՝ մասնակցելու ֆորումին։ Առցանց ձևաչափով կարող եք միանալ հետևյալ հղումով՝
https://meet.jit.si/moderated/5c234f758314772946cda6a294fe278d07bde10c34821242af09b91c882a9a35
Ստորև ներկայացվում է ֆորումի ծրագիրը։