Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայոց լեզվի և գրականության ամբիոն
Ամբիոնի վարիչ`

բանասիրական գիտությունների դոկտոր Վաչագան Ռաֆիկի Գրիգորյան

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ ՌԱՖԻԿԻ

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
18-ը նոյեմբերի,1959թ., Կոտայքի մարզ, գ. Քաղսի

Կրթություն
1967 - 1977թթ. սովորել է Քաղսի միջնակարգ դպրոցում:
1983թ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ-ի բանասիրության բաժինը:
2003թ. պաշտպանել է դոկտորական թեզ` «Լևոն Շանթի դրամատուրգիան» թեմայով:

Աշխատանքային գործունեություն
1991-1995 թթ.՝ Հրազդանի շրջանային ժողկրթբաժնի վարիչ
1996-1999թթ.՝ Կոտայքի մարզի կրթության վարչության պետի տեղակալ
1988թ. պաշտպանել է թեկնածուական թեզ։
1989թ. մինչ այժմ Գավառի պետական համալսարանում դասավանդում է «Հայ նոր գրականություն», «Արդի հայ գրականություն», «Հայ քննադատական մտքի պատմություն» առարկաները:
2003թ.՝ ԳՊՀ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ
2013թ․-ին ընտրվել է ԳՊՀ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ։

Այլ տվյալներ
Զեկուցումներով հանդես է եկել գիտական նստաշրջաններում: Հետազոտությունները վերաբերում են ինչպես դասական շրջանի, այնպես էլ արդի հայ գրականությանը:
Հեղինակ է մի շարք մենագրությունների և 40-ից ավելի գիտական աշխատանքների, որոնք տպագրվել են հանրապետության և արտասահմանյան գիտական ամսագրերում:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի:

Հեռախոս` 060-46-12-40

Էլ. փոստ` v.grigoryan@gsu.am, vachik_grigoryan@mail.ru