Խորին շնորհակալություն ենք հայտնում Բիբլոս Բանկ Արմենիային՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Գավառի պետական համալսարան ընդունված 9 ուսանողի ուսման վարձի փոխհատուցման նպատակով ֆինանսավորում տրամադրելու համար։ Երիտասարդներին աջակցելը և կրթության հավասար հասանելիության ապահովումը կարևոր պատասխանատվություն է Բանկի համար։
Նախաձեռնության նպատակն է մեղմել դժվարին պայմաններում հայտնված արցախցի ուսանողների և նրանց ընտանիքների սոցիալական բեռը։
«Բիբլոս Բանկ Արմենիայի համար սա կարևորագույն նախաձեռնություն է: Այն կօգնի ստեղծել կայուն միջավայր, որպեսզի երիտասարդները հմտանան իրենց ընտրած մասնագիտության մեջ և սկսեն ու զարգացնեն իրենց կարիերան: Սա նաև ուսանողներին թույլ կտա կյանքի այս կարևոր փուլում կենտրոնանալ ուսման վրա և իրենց նպատակներին հասնելու ավելի հարմար ուղիներ գտնել»,- նշում է Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։
«Մենք բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Գավառի պետական համալսարան ընդունված ուսանողներին Բիբլոս Բանկ Արմենիայի ցուցաբերած աջակցությունը։ Նման նախաձեռնությունները քաջալերում են արցախցի երիտասարդներին, զորացնում՝ մարդկանց և ապագայի հանդեպ լավատեսությամբ, մղում ամուր կամքով ամբարելու գիտելիքներ, դառնալու որակյալ մասնագետներ և իրագործելու բոլոր նվիրական երազանքները»,- նշում է Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը։
Կրթությունը Բիբլոս Բանկ Արմենիայի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևորագույն ուղղությունն է։ Բանկը համագործակցում է բուհերի և այլ ուսումնական հաստատությունների հետ՝ երկարաժամկետ հեռանկարում արդյունքներ տեսնելու ակնկալիքով։
THANK YOU, BYBLOS BANK ARMENIA
We express our deep gratitude to Byblos Bank Armenia for providing funding to reimburse the tuition fees of 9 students forcibly displaced from Nagorno-Karabakh and admitted to Gavar State University.Supporting young people and ensuring equal access to education remain key responsibilities for the Bank.
The initiative aims to ease the social challenges faced by Artsakh students and their families who are living in difficult circumstances.
“This is a very important initiative for Byblos Bank Armenia. It will help create a stable environment for young people to master their chosen professions, launch and grow their careers. It will allow students to focus on their education at this important stage of their lives and find better opportunities to achieve their goals,” said Hayk Stepanyan, CEO of Byblos Bank Armenia.
“We highly appreciate the support provided by Byblos Bank Armenia to students who were forcibly displaced from Nagorno-Karabakh and enrolled at GSU. Initiatives like this encourage the youth of Artsakh, strengthen hope and optimism for the future and inspire them to pursue knowledge with determination, become qualified specialists and fulfill their aspirations,” noted Ruzanna Hakobyan, Rector of Gavar State University.
Education is one of the key pillars of Byblos Bank Armenia’s corporate social responsibility strategy. The Bank actively cooperates with universities and other educational institutions, with a strong focus on creating long-term impact.