Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Օտար լեզուների ամբիոն
Ամբիոնի վարիչ`

ԳԱՅԱՆԵ ԱՇՈՏԻ ՄԻՐԻԲՅԱՆ

ԳԱՅԱՆԵ ԱՇՈՏԻ ՄԻՐԻԲՅԱՆ

Ծննդյան թիվ
08.09.1966 թ.

Կրթություն
1973-1983 թվականներին սովորել և ավարտել է Կամոյի թիվ 3 ռուսական միջնակարգ դպրոցը:
1983-1986 թթ.-ին սովորել է Պյոտր Ստուչկայի անվան Լատվիայի պետական համալսարանի միյազգային հարաբերությունների ֆակուլտետում:
1986-1991- թթ.-ին սովորել է Պյոտր Ստուչկայի անվան Լատվիայի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում :
2003-2013- թթ.-ին սովորել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Ագգագրության ինստիտուտի ասպիրանտուրայում:

Գիտական աստիճան
2013 թ.նոյեմբերին պաշտպանել է թեկնածուական թեզ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ստանալու համար,
2014 թ.փետրվարին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Աշխատանքային փորձ
1991 – 1997 թթ. աշխատել է որպես Գավառի թիվ 5 ավագ դպրոցի Ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի,
1997 թ.-ից մինչ այժմ աշխատում է որպես Գավառի պետական համալսարանի դասախոս,
2015 թ. Հոկտեմբերի 1-31 աշխատել է Վիադրինայի Եվրոպական համալսարանում (Ֆրանկֆուրտ) որպես դասախոս, “Hermes” ծրագրի շրջանակներում,
2015 թ. հոկտեմբերից` Գավառի պետական համալսարանի օտար լեզվի և գրականության ամբիոնի վարիչ:

Գիտական աշխատանքներ
Հեղինակ է երկու մեթոդական ուղեցույցերի և շուրջ 20 գիտական հոդվածների:

Մասնակցություն վերապատրաստման դասընթացների և գիտաժողովների
2005 թվականի հոկտեմբերին մասնակցել է որակավորման բարձրացման դասընթացներին, որոնք կազմակերպվել են «Արդի հումանիտար խնդիրները» ծրագրի շրջանակներում Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի ռուսաց լեզվի դասավանդման որակի բարձրացման ֆակուլտետում՝ «Ռուսաց լեզվի դասավանդման մեթոդիկա » և «միջմշակութային հաղորդակցում » դասընթացներից:
2009 թվականի հոկտեմբերին մասնակցել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի միջազգային կրթության կենտրոնի կազմակերպած “Ռուսաց լեզվի և գրականության դասավանդման մեթոդիկա” դասընթացին:
2011 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին մասնակցել է ԳՊՀ-ում անցկացված մանկավարժական վերապատրաստման դասընթացներին:
2014 թվականի հոկտեմբերին մասնակցություն է ունեցել « Հայաստանում ռուսական խոսքի 7 օր» խորագրով միջոցառումներին և վերապատրաստման դասընթաց է անցել Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից անցկացվող « Ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման մեթոդիկա» ծրագրի շրջանակներում:
Մասնակից է եղել գիտահետազոտական կոնֆերանսների, սեմինարների և կլոր սեղանների։

Տիրապետում է հետևյալ լեզուներին`
հայերեն, ռուսերեն, անգլերեն, լատվերեն,

Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական է:

Ընտանեկան վիճակը
Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Հեռախոս`
060-46-12-40
374-93-077-248

Էլ. փոստ` gayane.miribyan@mail.ru