Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գլխավոր >> Բնագիտական ֆակուլտետ>>Ընդհանուր տեղեկություններ


ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

ԳՊՀ բնագիտական ֆակուլտետ ԳՊՀ բնագիտական ֆակուլտետ ԳՊՀ բնագիտական ֆակուլտետ ԳՊՀ բնագիտական ֆակուլտետ ԳՊՀ բնագիտական ֆակուլտետ ԳՊՀ բնագիտական ֆակուլտետ ԳՊՀ բնագիտական ֆակուլտետ ԳՊՀ բնագիտական ֆակուլտետ ԳՊՀ բնագիտական ֆակուլտետ ԳՊՀ բնագիտական ֆակուլտետ ԳՊՀ բնագիտական ֆակուլտետ ԳՊՀ բնագիտական ֆակուլտետ ԳՊՀ բնագիտական ֆակուլտետ ԳՊՀ բնագիտական ֆակուլտետ

Դեկան` Մարտին Պատվականի Ավագյան

Փոխդեկան` Մելանյա Վարդանի Գարեյան

Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետը ձևավորվել է 1993թ-ին:

Բնագիտական ֆակուլտետն իրականացնում է կրթական ծրագրեր` հետևյալ մասնագիտությունների գծով`

Ֆակուլտետում գործում են հետևյալ ամբիոնները`

Ամբիոնների դասախոսական կազմը համալրված է մանկավարժական և գիտական աշխատանքի մեծ փորձ ունեցող դոկտորներով, պրոֆեսորներով, գիտությունների թեկնածուներով և դոցենտներով: Ֆակուլտետի դասախոսների ջանքերով հրատարակվել են բազմաթիվ մենագրություններ, բուհական դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, գիտական հոդվածներ: Դասախոսները հայտնի են ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև արտերկրում: Ամբիոններին կից գործում են կենսաքիմիայի, կենսաբանության, քիմիայի, էլեկտրատեխնիկայի լաբորատորիաներ, համակարգչային երեք լսարաններ:

ԳՊՀ բնագիտական ֆակուլտետում բոլոր մասնագիտություններով գործում է երկաստիճան կրթական համակարգը: Շրջանավարտներին շնորհվում են բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններ: Ուսուցումն ընթանում է ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության հաստատած պետական կրթական չափորոշիչների և ԳՊՀ բնագիտական ֆակուլտետի համապատասխան կրթական ծրագրերի:

ԳՊՀ բնագիտական ֆակուլտետում գործում են ուսանողական գիտական ընկերությունը, «Բնագետի ակումբ»-ը, տարբեր սպորտային խմբակներ: Ֆակուլտետում ավանդույթ է դարձել` ըստ մասնագիտությունների ուսանողական գիտաժողովների կազմակերպումը: Ֆակուլտետի ամբիոնները, ուսանողական խորհրդի հետ համատեղ, անցկացնում են գիտական, գեղարվեստական, դաստիարակչական բնույթի միջոցառումներ: Ուսանողները մասնակցում են հանրապետական և միջազգային բուհական համագործակցության ծրագրերի:

Հեռախոս` 060-46-12-50