Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Աշխարհագրական գիտությունը ներկայումս խորքային փոփոխությունների ժամանակաշրջան է ապրում: Դա պայմանավորված է հասարակական պահանջներով: Հանրապետության տնտեսական կյանքում տեղի ունեցող արմատական փոփոխությունները հրամայաբար պահանջում են կրթական բարեփոխումներ և տնտեսության մեջ կիրառական բնույթի մասնագիտությունների ներդրում, որոնք ունեն հասարակական պահանջ:
Աշխարհագրության բաժինը շուրջ 12 տարի կադրեր է պատրաստում աշխարհագրություն մասնագիտությամբ:
Աշխարհագրություն մասնագիտությամբ բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի շրջանակներում ուսանողները հիմնարար գիտելիքներ են ձեռք բերում բնական երևույթների, աշխարհի և, մասնավորապես, Հայաստանի բնության և տնտեսության, նրանց զարգացման հնարավորությունների ու միտումների վերաբերյալ: Բացի մասնագիտական առարկաներից, ուսանողներն ուսումնասիրում են հարակից բնագիտական, սոցիալ-տնտեսագիտական դասընթացներ:
Ուսանողները յուրացնում են աշխարհագրության հիմնական հասկացություններն ու կատեգորիաները, աշխարհագրական գիտությունների համակարգը, զարգացման փուլերը, աշխարհագրական հայտնագործությունների պատմությունը, պատկերացում են կազմում երկրագնդի թաղանթների կազմի ու կառուցվածքի, նրանց փոխազդեցության մասին: Տիրապետում են տնտեսական և սոցիալական աշխարհագրության հիմնարար տեսություններին ու արդի հայեցակարգերին, տարածքային սոցիալ-տնտեսական համակարգերի զարգացման աշխարհագրական օրինաչափություններին: Աշխարհագրության բաժնի ուսանողների համար առանձնահատուկ կարևորություն ունեն ուսումնական և արտադրական պրակտիկաները, որոնք անցկացվում են ոչ միայն Գեղարքունիքի, այլև Հայաստանի Հանրապետության մյուս մարզերում:
Աշխարհագրության մասնագիտության կադրեր են պատրաստվում նաև մագիստրատուրայի մակարդակով:
Աշխարհագրության բաժինն ավարտած ուսանողները կարող են աշխատել հանրակրթական դպրոցներում, գիտական հիմնարկներում, հիդրոօդերևութաբանական կայաններում, զբոսաշրջության և այլ բնագավառներում: