Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

Բնապահպանություն և բնօգտագործում մասնագիտությամբ բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի շրջանակներում ուսանողները գիտելիքներ են ստանում բուսական ու կենդանական համակարգերի և բնության փոխհարաբերությունների, օդի, ջրի, հողերի, համաշխարհային օվկիանոսի աղտոտման աղբյուրների և դրանք կանխելու եղանակների ու մեթոդների վերաբերյալ` դրանք պայմանավորելով ազգաբնակչության առողջական վիճակի, մշակովի բույսերի բերքատվության բարձրացման և բուսական ու կենդանական տեսակների կենսաբազմազանության պահպանման առանձնահատկությունների հետ:
Ուսանողները ծանոթանում են համընդհանուր և տարածաշրջանային էկոլոգիական համակարգերին, բնագիտության հիմնարար սկզբունքներին, արտադրության տարբեր բնագավառներում անթափոն տեխնոլոգիաների ներդրման սկզբունքներին: Հիմնարար և գործնական գիտելիքներ են ստանում շրջակա միջավայրն աղտոտող նյութերի վնասազերծման վերաբերյալ, կարողանում են անցկացնել բնապահպանական (էկոլոգիական) փորձաքննություններ, համապատասխան արտադրական ձեռնարկությունների համար կազմել անհրաժեշտ էկոլոգիական փաստաթղթեր, կազմակերպել բնապահպանական մշտադիտարկում (մոնիթորիգ), գնահատել և կանխատեսել բնական միջավայրի մարդածին ազդեցությունների փոփոխությունները:
Բակալավրիատում սովորող ուսանողները պարտադիր անցնում են ուսումնական, արտադրական և նախադիպլոմային պրակտիկաներ: Բակալավրիատի շրջանավարտները կարող են ուսումը շարունակել մագիստրատուրայում:
Մագիստրատուրայի գիտամանկավարժական և գիտահետազոտական պրակտիկաներն անցկացվում են Գավառի պետական համալսարանում, «Սևան» ազգային պարկում և Երևանի կրթական ու գիտահետազոտական կենտրոններում:
Բնապահպանություն և բնօգտագործում բաժնի շրջանավարտները կարող են աշխատել բնապահպանության և բնօգտագործման տարբեր բնագավառներում, գիտահետազոտական ինստիտուտներում, ինչպես նաև հանրակրթական դպրոցներում ու մասնագիտացված այլ հաստատություններում: