Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գլխավոր >> Բնագիտական ֆակուլտետ>>Մասնագիտությունններ>> Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա
Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա

ԳՊՀ բնագիտական ֆակուլտետի Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա բաժինը բակալավրիատում և մագիստրատուրայում շրջանավարտներ է պատրաստում Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա մասնագիտությամբ:
Ուսման առաջին չորս տարիների ընթացքում (բակալավրիատում) ուսանողները հիմնարար գիտելիքներ են ստանում համակարգչային տեխնիկայի, ինֆորմատիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինֆորմացիոն և կառավարման համակարգերի, համակարգչային ցանցերի, տվյալների բազաների ու ծրագրավորման բնագավառներում:
Մագիստրատուրայում առավել խորացված ուսումնասիրվում են համակարգչային ցանցերը և ծրագրավորման ժամանակակից լեզուները, ինչպես նաև ձեռք է բերվում իմացություն արհեստական բանականության համակարգերի, ավտոմատացված (ինքնաշխատ) նախագծման համակարգերի, ինֆորմացիայի պաշտպանության մեթոդների, ժամանակակից նանոտեխնոլոգիաների և այլ բնագավառների մասին:
Մասնագիտական դասընթացների շարքում հատուկ տեղ է հատկացվում բարձր մակարդակի ծրագրավորման լեզուների (C , C#), ինչպես նաև ճարտարագիտական (MATLAB) և ինտերնետային ծրագրավորման (JAVA, HTML) լեզուների դասավանդման և դրանց գործնական յուրացման հարցերին: Բակալավրիատում և մագիստրատուրայում մասնագիտական կրթությունը զուգակցվում է ընդհանուր բնագիտական, հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական դասընթացների հետ:
Ուսանողներն ինֆորմատիկայի և ծրագրավորման գործնական աշխատանքներն անցկացնում են համակարգչային երեք լսարաններում, իսկ էլեկտրատեխնիկայի և սխեմոտեխնիկայի գործնական աշխատանքները` համապատասխան լաբորատորիայում: Համակարգչային լսարաններն ապահովված են ինտերնետ կապով:
Բակալավրիատի ուսանողներն ուսումնաարտադրական և նախադիպլոմային պրակտիկաներն անցկացնում են այն հաստատություններում, որոնք զբաղվում են ինֆորմացիայի ավտոմատացված մշակման ժամանակակից տեխնոլոգիական միջավայրի ձևավորման աշխատանքներով:
Մագիստրատուրայի գիտամանկավարժական և գիտահետազոտական պրակտիկաներն անցկացնում են գիտական ղեկավարների կողմից որոշված գիտակրթական հաստատություններում: