Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ


ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՔԻՄԻԱ

Դեղաբանությունը բժշկության պահանջված բնագավառներից մեկն է: Առանց ժամանակակից դեղաբանության, նորագույն պատրաստուկների ստացման և գործնական բժշկության մեջ դրանց նպատակային կիրառության` հնարավոր չէր լինի հիվանդությունների կանխարգելումը և բուժումը: Այդ իմաստով ժամանակակից բժշկության պահանջներին համապատասխանող դեղագործ քիմիկոսների պատրաստումը կարևոր խնդիր է: Գավառի պետական համալսարանում դեղագործական քիմիա մասնագիտությամբ բակալավրի հիմնական կրթական ծրագրի շրջանակում ուսանողները ձեռք են բերում համապատասխան գիտելիքներ դեղաբանության գիտական սկզբունքների, դեղերի պատրաստման մեթոդաբանության, ուսումնասիրության օբյեկտների ու մեթոդների մասին: Շրջանավարտները համապատասխան գիտելիքներ կունենան օրգանիզմի ֆիզիոլոգիայի, կենսաքիմիայի և գենետիկական առանձնահատկությունների մասին: Կտիրապետեն մարդու օրգանիզմի հոմեոստազն ապահովող մեխանիզմներին: Հիմնարար գիտելիքներ կստանան օրգանիզմի իմունիտետի ձևավորման, իմունային ռեակցիաներն ապահովող պրոցեսների և դեղամիջոցների կիրառման միջոցով դրանք ակտիվացնելու վերաբերյալ: Բուժական ու կիրառական նպատակներով կարողանում են ռացիոնալ և նպատակային օգտագործել բնական ռեսուրսները, դեղաբույսերից ստացված պատրաստուկները: Կարևոր գիտելիքներ կստանան գենային ճարտարագիտության մեթոդները դեղերի կենսատեխնոլոգիայում կիրառելու համար:
Ուսանողները տիրապետում են գենետիկական վերլուծության սկզբունքներին, բնական և մարդածին մուտագեն գործոնների ազդեցություններին, դրանց առնչվող ժառանգական ու ձեռքբերովի հիվանդությունների պատճառներին և դրանց կանխարգելման դեղաբանական միջոցներին: Տիրապետում են կենդանի համակարգերի կենսաքիմիական անալիզի և ուսումնասիրության մեթոդներին, որոնք կիրառվում են կլինիկական ու քիմիական լաբորատորիաներում գործնական աշխատանքի ընթացքում:
Դեղագործական քիմիայի բակալավրի կրթական աստիճանում շրջանավարտների տեսական գիտելիքներն ամրապնդվում են ուսումնական և արտադրական պրակտիկաների ընթացքում:
Ուսուցման երկրորդ աստիճանում` մագիստրատուրայում, խորացվում են տեսական ու գործնական գիտելիքները և հատկապես կիրառական ունակությունները: Մագիստրատուրայում մասնագիտական հատուկ դասընթացներին զուգահեռ, կարևոր ուշադրություն է դարձվում մագիստրոսի գիտահետազոտական աշխատանքին: Մագիստրոսական թեզերը հիմնականում կրում են փորձարարական բնույթ և վերաբերում են դեղաբանության արդի հիմնախնդիրներին:
Մագիստրատուրայի գիտամանկավարժական և գիտահետազոտական պրակտիկաներն անցկացվում են Գավառի պետական համալսարանում, ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում, ԳԱԱ Օրգանական դեղագործական քիմիայի գիտատեխնիկական կենտրոնում, Երևանի պետական համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնում և այլ գիտական կազմակերպություններում:
Դեղագործական քիմիա մասնագիտությամբ շրջանավարտները կարող են աշխատել դեղագործական և դեղարտադրական կազմակերպություններում, կենսաքիմիական և կլինիկական լաբորատորիաներում, դեղատներում ու կենսատեխնոլոգիայի տարբեր բնագավառներում: