Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոն
Ամբիոնի վարիչ`

տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԳՊՀ պրոֆեսոր Մելիքյան Հենրիկ Աշոտի

ՀԵՆՐԻԿ ԱՇՈՏԻ ՄԵԼԻՔՅԱՆ

Մելիքյան Հենրիկ Աշոտի

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
10 հունիսի, 1938թ․, Տավուշի շրջան, գ. Ներքին Կարմիրաղբյուր

Կրթություն
1955-1960թթ.՝ Երևանի պետական համալսարանի մեխանիկո-մաթեմատիկական ֆակուլտետ
1979թ.՝ «Հատուկ նշանակության կառավարման ավտոմատացված համակարգի ծրագրային ապահովման հետազոտում և մշակում» թեմայով թեզ, տեխնիկական գիտությունների թեկնածու
1981թ.՝ Ավագ գիտական աշխատող

Աշխատանքային գործունեություն
1960-1992թթ.՝ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ, ինժեներ, լաբորատորիայի վարիչ, բաժնի պետ, բաժանմունքի պետ, մի շարք հատուկ նշանակության աշխատանքների գլխավոր կոնստրուկտոր և գլխավոր կոնստրուկտորի տեղակալ
1992-1993թթ․՝ Երևանի էլեկտրոնային հաշվողական մեքենաների տեխնիկում, տնօրեն
1994թ.-ից մինչ օրս՝ Երևանի ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտ, բաժնի պետ
Համատեղության կարգով`
1960-1970թթ.՝ Երևանի N 17 երեկոյան դպրոց, մաթեմատիկայի ուսուցիչ
1980-1995թթ.՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ և Երևանի պետական համալսարան, կառավարման համակարգերի և ինֆորմատիկայի դասախոս
2004թ-ից մինչ օրս՝ Գավառի պետական համալսարան, Ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի /Ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների/ ամբիոն
2007թ.- ԳՊՀ Ինֆորմատիակա և հաշվողական տեխնիկայի /Ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների/ ամբիոնի վարիչ

Այլ տվյալներ
Ավտոմատացման հատուկ միջոցների մշակման և ներդրման համար արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկրի կոչման։
Ունի պահեստի սպայի զինվորական կոչում:
Ավելի քան 50 գիտական հոդվածների ու ուսումնամեթոդական գրքերի հեղինակ է:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 3 դուստր:

Հեռախոս`060-46-12-50

Էլ. փոստ` h.meliqyan@gsu.am, melhen@rambler.ru