Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գլխավոր >> Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետ>>Ընդհանուր տեղեկություններ


ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ

ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետ ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետ ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետ ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետ ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետ ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետ ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետ

Դեկան` Համլետ Գրիշայի Ղաջոյան

Փոխդեկան` Գոհար Վալոդյայի Գևորգյան

Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետը ձևավորվել է 2004-2005 ուսումնական տարում: Ֆակուլտետն իրականացնում է բարձրագույն կրթական ծրագրեր` հետևյալ մասնագիտությունների գծով`

Համապատասխանաբար գործում են երեք ամբիոններ`

Ֆակուլտետն ունի համերաշխ կոլեկտիվ, որակյալ պրոֆեսորադասախոսական կազմ:

Ամբիոններում հաջողությամբ իրենց գիտամանկավարժական գործունեությունն են ծավալում Գավառի պետական համալսարանի շրջանավարտները: Ուսուցումը կազմակերպվում է երկաստիճան կրթական համակարգով: Բակալավրիատում ուսման տևողությունը բոլոր երեք մասնագիտությունների գծով չորս տարի է, իսկ մագիստրատուրայում` երկու տարի:

2006 թվականից ներդրվել է Կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգը (ECTS), ըստ որի մասնագիտական որակավորումը շնորհվում է ուսումնական ծրագրերով սահմանված կրեդիտների անհրաժեշտ քանակի կուտակման արդյունքում:

Ուսումնառության տարիներին ուսանողների աշխարհայացքի ընդլայնումն ու ընդհանուր պատրաստվածությունն ապահովվում է ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և մասնագիտական դասընթացների շնորհիվ: Մասնագիտական ուսուցումն ընթանում է ըստ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հաստատած պետական կրթական չափորոշիչների և Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետում գործող ծրագրերի:

Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետում ակտիվորեն գործում են ուսանողական խորհուրդը, ուսանողական գիտական ընկերությունը, պատմաբանի ակումբը, իրավաբանական կլինիկան: Ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է գիտաժողովներ, ամբիոնների կողմից անցկացվում են գիտական, ճանաչողական, ուսուցողական, մշակութային բնույթի միջոցառումներ: Ֆակուլտետի ուսանողները հաջողությամբ մասնակցում են հանրապետական ուսանողական միջոցառումներին, միջազգային բուհական համագործակցության ծրագրերին: Ուսանողական առօրյան հետաքրքիր է ու բովանդակալից:

Հեռախոս`060-46-12-70