Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ (ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ)

Աշխարհում ցանկացած ժողովրդի ինքնության ապահովման և հետագա առաջընթացի համար անհրաժեշտ է ժողովրդի պատմության ուսումնասիրումը, ինչը հատկապես կարևորվում է այնպիսի փոքր ժողովուրդների համար, ինչպիսին հայերն են:
Պատմություն մասնագիտությամբ սովորող բակալավր ուսանողները ձեռք են բերում ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական, բնագիտական և մանկավարժական գիտելիքներ, տիրապետում օտար լեզուների, համակարգչային տեխնիկայի, արդի տեղեկատվական տեխնոլոգիաների: Մասնագիտական դասընթացներում ուսումնասիրում են մարդկային քաղաքակրթության զարգացման ընդհանուր օրինաչափությունները, տարբեր դարաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները, ձեռք են բերում հարուստ գիտելիքներ` հայոց պատմությունը դիտարկելով համաշխարհային պատմության համատեքստում: Ուսումնասիրում են համաշխարհային պատմության հին, միջին, նոր և նորագույն շրջանները, ծանոթանում պատմագիտական մտքի նվաճումներին, կատարում են պատմագիտական տեսությունների համեմատական վերլուծություն և պատմականորեն հիմնավորված եզրահանգումներ: Պատմագիտական դասընթացներին զուգընթաց ուսումնասիրում են իրավագիտական և հարակից այլ առարկաներ:
Պատմություն մասնագիտության բակալավրին բազմակողմանի գիտելիքների իմացությունը հնարավորություն կտա հետագայում ճիշտ կողմնորոշվելու, սատար լինելու հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող Հայկական հարցի և Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործին, աշխատելու հասարակական, պետական տարբեր կառույցներում:
Հայրենիքը լավ ճանաչելու, պատմամշակութային և հնագիտական հուշարձաններին ծանոթանալու նպատակով ամբիոնի դասախոսների ղեկավարությամբ և համալսարանի աջակցությամբ կազմակերպվում են էքսկուրսիաներ, այցելություններ պատմական վայրեր, ուխտագնացություններ դեպի հայոց սրբատեղիներ:
Պատմություն մասնագիտությամբ բակալավրի կրթական աստիճան ստացած շրջանավարտները կարող են գործունեություն ծավալել`

  • հանրակրթական դպրոցներում,
  • գիտահետազոտական ինստիտուտներում,
  • մշակութային հաստատություններում,
  • ուսումնագիտական կենտրոններում,
  • խորհրդատվական կենտրոններում,
  • հասարակական կազմակերպություններում,
  • այլ մարմիններում: