Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հասարակական գիտությունների ամբիոն
Ամբիոնի վարիչ`

մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Քուրքչյան Լուսիկ Ներսեսի

ԼՈՒՍԻԿ ՆԵՐՍԵՍԻ ՔՈՒՐՔՉՅԱՆ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1944թ, 6 հոկտեմբեր, ք. Երևան

Կրթություն
1951-1962թթ․՝ Երևան քաղաքի N 12 միջնակարգ դպրոց
1965-1969թթ.՝ Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտ, գերմաներեն լեզվի բաժին:
1971-1974թթ.՝ Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտ, Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ասպիրանտուրա:
1990թ․-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով մանկավարժական գիտությունների թեկնածուի աստիճան:
2005թ․-ին ստացել է հոգեբանության մասնագիտության դոցենտի կոչում:

Աշխատանքային գործունեություն
1969-1971թթ.՝ Արտաշատի շրջանի Դիմիտրով գյուղի դպրոցի գերմաներեն լեզվի ուսուցչուհի
1975-1995թթ.՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի Հոգեբանության պրոբլեմային լաբորատորիայի գիտաշխատող
1976-1985թթ.՝ ԵՊՀ Մանկավարժության ամբիոնում դասախոս (համատեղության կարգով)
1976-1985թթ.՝ Հանրապետության «Գիտելիք ընկերության» մանկավարժության և հոգեբանության սեկտորի բյուրոի անդամ (հասարակական կարգով)
1995-2001թթ.՝ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Հոգեբանության ամբիոնի դոցենտ
2001-2010թթ.՝ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի դոցենտ
2010թ․ - առ այսօր՝ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնի դոցենտ
1998-2000թթ.՝ Գավառի պետական համալսարանի Հասարակական գիտությունների ամբիոնի դոցենտ (համատեղության կարգով)
2000թ․ - առ այսօր՝ ԳՊՀ Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, ԳՊՀ պրոֆեսոր:

Այլ տվյալներ
Գիտական հետազոտությունների շրջանակներ են` հոգեբանական օտարացում, շեղվող վարքի պատճառականություն, դիրքորոշում և վարք, դժվար դաստիարակվող երեխայի հոգեբանություն, անչափահասների Դևիանտ և Դելիքվենտ վարքի հոգեբանություն:
40 գիտական աշխատանքների հեղինակ է:

Անձնական տվյալներ
Ունի մեկ զավակ , 2 թոռ:

Հեռախոս`060 46 12 70

Էլ. փոստ` l.qurqchyan@gsu.am