Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գլխավոր >> Տնտեսագիտության ֆակուլտետ>>Ընդհանուր տեղեկություններ


ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Դեկան` Սամվել Գրիգորի Ամիրխանյան

Փոխդեկան` Մարիամ Նորիկի Հերգնյան

Շուկայական տնտեսության պայմաններում խիստ կարևորվում է որակյալ տնտեսագետների դերակատարությունը:

Գավառի պետական համալսարանում բարձրագույն կրթությամբ տնտեսագետների պատրաստումը սկսվել է 1993 թվականից: Այժմ տնտեսագիտության ֆակուլտետում գործում է ուսուցման երկաստիճան համակարգ` բակալավրիատ և մագիստրատուրա: Ֆակուլտետի բակալավրիատում և մագիստրատուրայում ուսուցումը կազմակերպվում է երեք մասնագիտությունների գծով`

Համապատասխանաբար գործում են հետևյալ ամբիոնները`

Համալսարանի ընդհանուր բարեփոխումների համատեքստում ֆակուլտետում`

  • Բարելավվել և ճշգրտվել են ինչպես բակալավրիատի, այնպես էլ մագիստրատուրայի ուսումնական պլանները:
  • Ձեռք են բերվել հայալեզու տնտեսագիտական դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ: Ֆակուլտետի դասախոսների հեղինակությամբ կամ խմբագրությամբ վերջին տարիների ընթացքում լույս են ընծայվել բազմաթիվ մենագրություններ և հոդվածներ:
  • Ֆակուլտետի ուսանողներն օգտվում են բուհի համակարգչային լսարաններից, ինտերնետային կապից:
  • Ներդրվել են դասավանդման նոր տեխնոլոգիաներ, կիրառվում է կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական փորձը:
  • Ուսումնական և գիտական ծրագրերն իրականացնելիս` ֆակուլտետը համագործակցում է Հանրապետության տարբեր կառույցների, ֆիրմաների և աուդիտորական գրասենյակների հետ:
  • Ֆակուլտետի ուսանողներն իրենց մասնագիտական գիտելիքներն ամրապնդում են ուսումնական և արտադրական պրակտիկաների ընթացքում:
  • Ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը համալրվում է հանրապետության կրթական, գիտական, վարչական և տնտեսական մարմիններում համատեղությամբ աշխատող բարձրորակ մասնագետներով:

Մեր շրջանավարտները մրցույթային հիմունքներով աշխատանքի են ընդունվում բանկային, ֆինանսավարկային կազմակերպություններում, պետական կառույցներում և տեղական ինքնակառավարման մարմիններում:

Հեռախոս`060-46-12-60