Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Շուկայական տնտեսության պայմաններում չափազանց կարևոր է ձեռնարկատիրական գործունեության արդյունավետ կազմակերպումն ու կառավարումը:
Ձեռնարկությունների տնտեսագիտության և կառավարման մասնագետը իրականացնում է փոքր և միջին ձեռնարկությունների կառավարումը` հենվելով ՀՀ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների վրա:
Ուսումնառության ընթացքում ուսանողը տիրապետում է ընդհանուր աշխարհայացքային և մասնագիտական խոր գիտելիքների, ծանոթանում ժամանակակից տնտեսագիտության և կառավարման գիտության նվաճումներին, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաներին, տիրապետում տնտեսության մրցունակության բարձրացման, հանրային ծառայությունների որակի բարելավման, տնտեսության տարբեր ոլորտներում ձեռնարկատիրական հարաբերությունների ձևավորման ու կարգավորման կառուցակարգերին: Ուսանողը պատկերացում է կազմում տնտեսական հարաբերությունների, ձեռնարկատիրական գործունեության կարգավորման ու կառավարման սկզբունքների և հմտությունների, շուկայում ձևավորվող իրավիճակների վերլուծության գործիքների, շուկայի ուսումնասիրման մեթոդների, ընդհանուր շուկայի մոդելների, գների և արտարժույթի փոփոխության վերլուծության ձևերի մասին: Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությամբ ուսանողները նախ պատկերացում են կազմում.

  • տնտեսագիտության տեսական դրույթների,
  • գոյություն ունեցող տնտեսական համակարգերի, գիտահետազոտական ինստիտուտներում,
  • ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում պետության ու տնտեսվարող սուբյեկտների փոխհարաբերությունների և գործառույթների մասին:
Աստիճանաբար յուրացնելով տեսական գիտելիքներ ու գործնական հմտություններ` նրանք կարողանում են`
  • կազմել բիզնես պլաններ,
  • հիմնադրել ու ղեկավարել սեփական բիզնես,
  • ուսումնասիրել և գնահատել տնտեսական գործունեությունը և մրցակիցների վարքագիծը:
Մասնագիտական գիտելիքներից զատ, ուսումնառության ընթացքում Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությամբ սովորողներին ապահովվում է.
  • օտար լեզուների իմացություն,
  • համակարգչից օգտվելու և հաղորդակցվելու հմտություններ:
Շրջանավարտները կարող են դառնալ.
  • առևտրային կազմակերպությունների հաջողակ հիմնադիր ու բաժնետեր,
  • առևտրային կազմակերպությունների հմուտ գործադիր տնօրեն ու մասնագետ,
  • խոստումնալից անհատ ձեռնարկատեր,
  • տնտեսական ոլորտի ծրագրեր իրականացնող միջազգային կազմակերպության աշխատակից,
  • տնտեսական ոլորտի հետ առնչվող պետական գերատեսչությունների (նախարարությունների, մարզպետարանների, հարկային, մաքսային և այլ մարմինների) աշխատակից,
  • պետական կամ համայնքային ծառայող,
  • բիզնեսին աջակցող ոչ առևտրային կազմակերպությունների փորձագետ,
  • փորձագետ-խորհրդատու:
  • Շրջանավարտները կարող են խորացնել իրենց մասնագիտական գիտելիքները և զբաղվել գիտամանկավարժական գործունեությամբ: