Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

Հաշվապահական հաշվառումը մասնագիտություն է կազմակերպությունների ֆինանսական և տնտեսական հաշվառումը վարելու վերաբերյալ: Այն առնչվում է տնտեսության տարբեր ճյուղերի կազմակերպությունների ընթացիկ գործունեության հաշվառմանը, թույլ է տալիս եռամսյակային և տարեվերջյան տնտեսական գործունեության արդյունքների հիման վրա կազմել հաշվապահական, ֆինանսական հաշվետվություններ, որոշել շահույթի /վնասի/ առկայությունը, դրա հիման վրա կատարել համապատասխան վերլուծություններ և անել եզրակացություններ` ուղղված տվյալ կազմակերպության գործունեության տնտեսական արդյունավետության բարձրացմանը: Հաշվապահը պետք է տիրապետի կազմակերպության ողջ տեղեկատվությանը, ունենա տեսական ու գործնական գիտելիքներ` աշխատանքը օպերատիվ կազմակերպելու նպատակով:
Հաշվապահական հաշվառման ոլորտի մասնագետի գործունեությունը իրականացվում է պարտադիր կերպով տնտեսական կյանքի բոլոր բնագավառներում և ուղղված է դրանց գործունեության սպասարկմանը` հետևյալ ուղղություններով.

  • ազգային և միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան, ժամանակակից տեխնոլոգիաներով հաշվապահական հաշվառման և աուդիտի կազմակերպում,
  • արժանահավատ ֆինանսական հաշվետվությունների և հաշվարկների կազմում,
  • հաշվետվությունների կազմման և հաշվառման որակի ներքին և արտաքին վերահսկողության իրականացում,
  • կազմակերպությունների տնտեսական գործունեության վերլուծության կատարում:
Հաշվապահական հաշվառում մասնագիտությամբ շրջանավարտը կարող է աշխատել`
  • պետական մարմիններում,
  • առևտրային կազմակերպություններում,
  • ոչ առևտրային կազմակերպություններում,
  • ֆինանսական և բանկային համակարգում,
  • տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում,
  • տարբեր կազմակերպաիրավական ձև ունեցող ընկերություններում,
  • ինքնուրույն զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: