Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐ

Ֆինանսներ մասնագիտությունն անհրաժեշտ է հասարակության պատշաճ կենսագործունեության և տնտեսության տարբեր ոլորտներում ֆինանսական հարաբերությունների ձևավորման ու կանոնակարգման համար: Ֆինանսների մասնագետն իրականացնում է ժամանակակից ձեռնարկության ‎ ‎ֆինանսական կառավարումը, կայացնում ինքնուրույն որոշումներ, լուծում խնդիրներ` ղեկավարվելով ֆինանսատնտեսական բնագավառի ՀՀ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներով:
Այս մասնագիտությամբ սովորող ուսանողները հիմնական կրթական ծրագրի շրջանակներում տիրապետում են աշխարհայացքային և մասնագիտական խոր գիտելիքների, ֆինանսատնտեսական բնույթի հիմնախնդիրների էությունը հասկանալու կարողությունների, ազգային և միջազգային տնտեսական համակարգերի փոփոխման և զարգացման ընդհանուր օրինաչափություններին և առանձնահատկություններին, տնտեսության իրական հատվածի և մակրոտնտեսական ցուցանիշների վերլուծության մեթոդներին: Ուսանողը պատկերացում է կազմում երկրի սոցիալ-տնտեսական զարգացման բնագավառում ֆինանսական ռեսուրսների արդյունավետ կառավարման, ‎ֆինանսական մեթոդաբանության զարգացման, տնտեսավարման արդյունավետության բարձրացման միջոցառումների մշակման և իրականացման կառուցակարգերի մասին: Ուսումնառության ընթացքում սովորողը հիմնավոր գիտելիքներ է ստանում ձեռնարկության վարկունակության գնահատման և ֆինանսական պլանավորման սկզբունքների, ծրագրային բյուջետավորման գործիքների, հաշվապահական փաստաթղթերի վերլուծության մեթոդների, ֆինանսատնտեսական տվյալների վերլուծության եղանակների վերաբերյալ:
Ֆինանսներ մասնագիտությամբ շրջանավարտը կարող է աշխատել հետևյալ բնագավառներում`

  • պետական մարմիններում,
  • տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում,
  • բանկային համակարգում,
  • ներդրումային և ապահովագրական կազմակերպություներում
  • առևտրային և ոչ առևտրային կամակերպություններում,
  • հասարակական և այլ կառույցներում: