Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կառավարման և ֆինանսների ամբիոն
Ամբիոնի վարիչ`

տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Զաքոյան Հրաչյա Սամվելի

ԶԱՔՈՅԱՆ ՀՐԱՉՅԱ ՍԱՄՎԵԼԻ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1972 թ․, Կամո (այժմ՝ Գավառ)

Կրթություն

Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:

1995 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետը և անմիջապես աշխատանքի անցել Գյուղատնտեսության էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես տնտեսագետ:

Նույն թվականին ընդունվել է վերոհիշյալ ինստիտուտի ասպիրանտուրան, որն ավարտել է 1998 թվականին և, պաշտպանելով թեկնածուական ատենախոսություն, ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:

Աշխատանքային գործունեություն

1996-2000 թվականներին եղել է “Գավառի գյուղատնտեսության հարցերով զբաղվող աշխատանքային խումբ” պետական ձեռնարկության տնօրենը:

1997 - 1999 թվականներին աշխատել է գործադիր տնօրեն “Նաիրի-1” ՍՊԸ-ում:

1998 - 1999 թվականներին աշխատել է գիտաշխատող, ապա ավագ գիտաշխատող Գյուղատնտեսության էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտում:

1999 - 2002 թվականներին դասախոսել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում:

2001-2004 թվականներին աշխատել է “Ջրօգտագործողների միավորումներին աջակցության կենտրոն” պետական հիմնարկի Գեղարքունիքի դաշտային գրասենյակի մոնիտորինգի մասնագետ:

2002-2003 թվականներին որպես “Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն”-ի փորձագետ մասնակցել է “Հայաստանի բյուջետային վերլուծությունների” ծրագրի իրականացմանը:

2004-2005 թվականներին եղել է Իտալիայի Բարի քաղաքի գյուղատնտեսական ինստիտուտի կողմից իրականացվող փորձարարական հետազոտությունների ծրագրի մոնիտորինգի և գնահատման մասնագետ:

2006-2007 թվականներին աշխատել է “Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ԾԻԳ” պետական հիմնարկի մոնիտորինգի և գնահատման խմբի համակարգող:

2003թ-ի “Իրազեկ” համայնքների զարգացմանն աջակցող ՀԿ-ի նախագահն է:

2007-2011 թվականներին ԱՄՆ-ի “Գյուղատնտեսական միջազգային զարգացման համագործակցություն/կամավորների անդրօվկիանոսյան համագործակցված օգնություն” (ACDI/VOCA) ընկերության հայաստանյան մասնաճյուղի տվյալների հավաքագրման և կառավարման խորհրդատու է աշխատել:

2011-2012 թվականներին ԱՄՆ ՄԶԳ (USAID) ֆինանսավորմամբ ՀՀ-ում իրականացված հինգ ծրագրերի արտաքին գնահատումը ստանձնած ԱՄՆ-ի International Business Technical Consultants, Inc. (IBTCI) կազմակերպության մոնիտորինգի և գնահատման փորձագետ:

2012թ-ի օգոստոս-դեկտեմբեր ամիսներին որպես փորձագետ մասնակցել է ՄԱԶԾ (UNDP), “ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի երրորդ ազգային զեկույցի պատրաստման համար նպաստավոր պայմանների ստեղծում” ծրագրի իրականացմանը:

2013 թվականին որպես կառավարման մասնագետ մասնակցել է Ասիական զարգացման բանկի (ADB) կողմից ՀՀ-ում իրականացրած “Կառավարման և կարողությունների զարգացման նախաձեռնության” իրականացմանը:

2013 - 2015 թվականներին որպես ՀՀ ՓՄՁ ԶԱԿ-ի ներկայացուցիչ ղեկավարել է ԵՄ ֆինանսավորմամբ Հայաստանի, Վրաստանի, Հունաստանի, Բուլղարիայի և Մոլդովայի ներգրավվածությամբ իրականացված “Տեղական / տարածաշրջանային տնտեսական զարգացման ցանցը՝ որպես որոշիչ գործոն Սևծովյան տարածաշրջանում մրցակցության խթանման համար” ծրագիրը:

2015թ-ից ղեկավարում է Բիգ Լոթըրի հիմնադրամի (BLF) կողմից ֆինանսավորվող և անգլիական “Օքսֆամ” կազմակերպության կողմից Հայաստանում և Վրաստանում իրականացվող գյուղական տարածքների տնտեսական զարգացմանն ուղղված տարածաշրջանային ծրագիրը:

1998թ - ից աշխատում է Գավառի պետական համալսարանում՝ մինչև 2009թ-ը որպես դոցենտ, 2009թ-ից՝ պրոֆեսոր, 2006թ-ից “Բիզնեսի կազմակերպման”, ապա “Ձեռնարկությունների տնտեսագիտության և կառավարման”, իսկ 2013 թ-ից՝ “Կառավարման և ֆինանսների” ամբիոնի վարիչ:

Այլ տվյալներ

Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Եգիպտոսում, Հարավային Աֆրիկայում, Հունաստանում, Բելգիայում, Շվեդիայում, Անգլիայում, Իսպանիայում և Գերմանիայում մասնակցել է միջազգային դասընթացների, փորձի փոխանակման ծրագրերի և հանդես է եկել զեկուցումներով:

Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին:

Ունի դոցենտի գիտական և լեյտենանտի զինվորական կոչումներ:

Հեղինակ է երկու տասնյակից ավելի գիտական և ոսումնա-մեթոդական աշխատանքների:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Հեռախոս` 060 46 12 60

Էլ. փոստ` h.zaqoyan@gsu.am, zhrachya@yahoo.com