Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գլխավոր >> Հեռակա ուսուցման ֆակուլտետ>>Ընդհանուր տեղեկություններ


Գավառի պետական համալսարանի հեռակա ուսուցման ‎ֆակուլտետը ձևավորվել է 2002-2003 ուսումնական տարում` առանձնանալով ԳՊՀ Հումանիտար մասնագիտությունների ‎ֆակուլտետից: Ֆակուլտետն իրականացնում է բարձրագույն կրթական ծրագրեր` ըստ հետևյալ մասնագիտությունների.

  • Հայոց լեզու և գրականություն
  • Ռուսաց լեզու և գրականություն
  • Պատմություն (Իրավունքի հիմունքներ)
  • Աշխարհագրություն
  • Մանկավարժություն և մեթոդիկա (Տարրական կրթության)
  • Իրավագիտություն
  • Հաշվապահական հաշվառում
  • Ինֆորմատիկա և Հաշվողական Տեխնիկա
  • Կենսաբանություն
  • Բնապահպանություն և բնօգտագործում
  • Դեղագործական քիմիա
  • Սերվիս
  • Քարտեզագրություն և կադաստրային գործ

Հեռակա ուսուցման համակարգն ուսանողին հնարավորություն է ընձեռում աշխատանքին զուգահեռ ստանալ բարձրագույն մասնագիտական կրթություն: Հեռակա ուսուցման բովանդակությունը որոշվում է բարձրագույն կրթության պետական կրթական չափորոշիչներով, իսկ ուսումնական պլանը կազմվում է առկա ուսուցման համապատասխան մասնագիտության ուսումնական պլանի հիման վրա: Աշխատաշուկայի մշտադիտարկման արդյունքներից ելնելով`  ուսումնական ծրագրերը կազմելիս հաշվի են առնվում մասնագիտության հանդեպ ժամանակակից պահանջները` աշխատաշուկայում շրջանավարտների մրցունակությունն ապահովելու նպատակով:

Բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման տևողությունը հինգ տարի է: Ուսումնական յուրաքանչյուր կիսամյակի ընթացքում անցկացվում են թե′ դասախոսություններ, թե′ գործնական, լաբորատոր, սեմինար պարապմունքներ: Ստուգվում են ուսանողների ինքնուրույն աշխատանքի արդյունքում ձեռք բերված գիտելիքները, կարևորվում են  տեսական և գործնական իմացության համակարգումը, ընդլայնումը և խորացումը: Ուսանողներին տրվում են մեթոդական ցուցումներ և խորհուրդներ` միջկիսամյակային ժամանակահատվածում ուսումնական նյութերով ինքնուրույն աշխատելու համար: Տեսական և գործնական մանկավարժության դասընթացների շրջանակներում հաճախակի կազմակերպվում են հանդիպումներ դասագրքերի, մեթոդական ձեռնարկների հեղինակների հետ: Առանձին ուսանողներ ընդգրկված են նորագույն մեթոդներով ուսուցման կազմակերպման միջազգային ծրագրերի դասընթացներում: Հեռակա համակարգում սովորողների համար կազմակերպվում են լրացուցիչ դասընթացներ օտար լեզուների ուսուցման, համակարգչային գրագիտության ապահովման նպատակով:

Հեռակայող ուսանողի ինքնուրույն աշխատանքի հիմնական մասը գրավոր /ստուգողական/ աշխատանքի կատարումն է: Գրավոր աշխատանքները նախատեսվում են յուրաքանչյուր կիսամյակի համար: Առարկայական ծրագրերը կազմելիս հաշվի են առնվում նաև ուսանողների կողմից ներկայացված թեմաները: Յուրաքանչյուր կիսամյակից հետո բուհը հեռակայող բոլոր ուսանողներին ապահովում է հաջորդ կիսամյակի համար անհրաժեշտ ուսումնամեթոդական փաստաթղթերով` ուսումնական ձեռնարկներով, դասախոսությունների տեքստերով, ինքնուրույն աշխատանքների կատարման համար անհրաժեշտ մեթոդական ցուցումներով, տեսալսողական, էլեկտրոնային նյութերով և այլ անհրաժեշտ փաստաթղթերով:

ԳՊՀ հեռակա ուսուցման ‎ֆակուլտետում սովորում է 1099 ուսանող:
Հեռախոս`060-46-12-90
Էլ. փոստ`fptedu@gsu.am