Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գլխավոր >> Հեռակա ուսուցման ֆակուլտետ>>Ուսումնական գործընթաց


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գավառի պետական համալսարանի Հեռակա ուսուցման ‎ֆակուլտետի 2017թ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի դասերն սկսվելու են հունվարի 11-ից ժամը 9-ին: Աշխատանքային օրեր են հայտարարվում չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերը, իսկ հանգստյան օրեր՝ երկուշաբթի և երեքշաբթի օրերը:

ՀՈՒՖ դեկանատ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

2017թ. առաջին կիսամյակի ուսման վարձերի վճարումը պետք է կատարել մինչև միջանկյալ քննությունների սկսվելը: Բոլոր այն ուսանողները, ովքեր կունենան ուսման վարձի պարտք, կզրկվեն միջանկյալ քննություններին մասնակցելու իրավունքից:

ՀՈՒՖ դեկանատ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գավառի պետական համալսարանի Հեռակա ուսուցման ‎ֆակուլտետի 2017թ. առաջին կիսամյակի դասերը բոլոր կուրսերում սկսվելու են 2017թ. հունվարի 11-ին, ավարտվելու են 2017թ. փետրվարի 2-ին,

  • ստուգարքների հանձնումը կկազմակերպվի փետրվարի 15-ից մարտի 1-ը,
  • քննությունների հանձնումը կկազմակերպվի մարտի 2-ից 19-ը,
  • բաց դռների օր՝ մարտի 25-ը և 26-ը,
  • առաջին լուծարային շրջանը կկազմակերպվի մարտի 29-ից ապրիլի 12-ը` ներառյալ, երկրորդ լուծարային շրջանը` ապրիլի 14-ից ապրիլի 30-ը` ներառյալ:

ՀՈՒՖ դեկանատ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

5-րդ կուրսերի ուսանողների համար՝

  • ստուգարքների հանձնման ժամկետ սահմանել 2017 թվականի փետրվարի 15-ից 19-ը,
  • քննությունների հանձնման ժամկետ սահմանել 2017 թվականի փետրվարի 22-ից մարտի 2-ը,
  • բաց դռների օր սահմանել 2017 թվականի մարտի 3-ը,
    Ավարտական /5-րդ/ կուրսերի ուսանողների համար`
  • լուծարքների հանձնումը կազմակերպել 2017 թվականի մարտի 4-ից մարտի 12-ը ` ներառյալ,
  • ուսումնական 8-շաբաթյա պրակտիկաները կազմակերպել 2017 թվականի մարտի 3-ից ապրիլի 28-ը` ներառյալ:

ՀՈՒՖ դեկանատ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ՀՈՒՖ-ի ԲՈԼՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

Հայտնում ենք, որ հեռակա ուսուցման ֆակուլտետի.

  • ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ,
  • ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՀԱՐԿՈՒՄ /ԸՍՏ ՈԼՈՐՏԻ/
  • ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ
  • ՏԱՐՐԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԵԹՈԴԻԿԱ,
  • ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԵԹՈԴԻԿԱ /ՏԱՐՐ. ԿՐԹ./,
  • ՌՈՒՍԱՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

բաժինների բոլոր կուրսերի ուսանողների դասերը տեղի կունենան կենտրոնական մասնաշենքում, իսկ

  • ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ ԵՎ ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ,
  • ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ,
  • ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ,
  • ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ,
  • ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՔԻՄԻԱ

բաժինների բոլոր կուրսերի ուսանողների դասերը` բնագիտական ֆակուլտետի մասնաշենքում:

  • ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ,
  • ՍԵՐՎԻՍ,
  • ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՈՐԾ,
  • ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

բաժինների բոլոր կուրսերի ուսանողների դասերը` հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի մասնաշենքում:

ՀՈՒՖ դեկանատ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտնում ենք ԳՊՀ հեռակա ուսուցման ֆակուլտետի բոլոր ուսանողներին

  • 5 օր դասերից անհարգելի բացակայության դեպքում՝նկատողություն,
  • 5-10 օր բացակայության դեպքում` խիստ նկատողություն,
  • 12 օր և ավելի բացակայություններ ունեցող ուսանողները կհեռացվեն համալսարանից:

ՀՈՒՖ դեկանատ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԵՆԹԱԿԱ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

Բանակ զորակոչվելու վերաբերյալ ծանուցագիր ստանալիս ծանուցագրի պատճեն դիմումին կից ներկայացնել ռեկտորատ` տարկետում ձևակերպելու նպատակով, հակառակ դեպքում` կհեռացվեն համալսարանից:

ՀՈՒՖ դեկանատ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀՈՒՖ-Ի ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԿԵՏ Է ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ը

ՀՈՒՖ դեկանատ